Օրերս Բուլղարիայի Անկախ գրողների միությունը Գագիկ Դավթյանին ընդունել է իր շարքերը՝ որպես Պատվավոր անդամ: Նախաձեռնության հեղինակը Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մրցանակակիր, բանաստեղծուհի Վանյա Անգելովան է, ով թարգմանել և Դավթյանին ներկայացրել է բուլղարական «Литературен свят» («Գրական աշխարհ») էլեկտրոնային հեղինակավոր ամսագրում: Մինչ այդ նույն ամսագրում հայ բանաստեղծի ծավալուն շարքը հրապարակվել է Ռոման Կիսյովի թարգմանությամբ: Հիշեցնենք, որ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ հրատարակվել են Ռոման Կիսյովի «Հարություն» եռալեզու և բուլղարական արմատներով ֆրանսիացի բանաստեղծ Աթանաս Վանչև դը Թրասիի «Արևային երգեր» երկլեզու գրքերը, առաջինը՝ Ստեփանակերտում 2014-ին, երկրորդը՝ Փարիզում 2015-ին:
Կարդալ նաեւ․․․
Հայ-ռումինական գրական կապեր
Մայիսի 23-ին ՀԳՄ հյուրերն էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր…
Վարդան Վանատուրի ծննդյան 80-ամյակը
Ապրիլի 13-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Վարդան Վանատուրի…
Հանդիպում «Արեգնածին» գրական ակումբում
«Արեգնածին» գրական ակումբի հերթական հրավերը գրողների հարկի տակ հեղինակային գրական-ստեղծագործական…
