ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ՝ ԻՐ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԵՎ ՆՈՐ ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ «ՄԵՆՔ ԵՎ ՄԵՆՔԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ

275230195_334710398622395_8585827378976892579_nՀար­գե­լի՛ Սա­թե­նիկ Մկրտչ­յան.

Շ­նոր­հա­կա­լութ­յան զգա­ցու­մով ստա­ցա Ձեր նոր՝ «­Մենք և մենք» պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն՝ «իմ ա­ռա­ջին գնա­հա­տո­ղին» մա­կագ­րութ­յամբ։ Հիա­նա­լի նվեր՝ Ձեր ծննդյան 75-ամ­յա հո­բել­յա­նին, ին­չի ա­ռի­թով ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րում եմ Ձեզ։
Ուշ եք մտել գրա­կա­նութ­յան աշ­խարհ, բայց, տե­սե՛ք, թե ինչ բար­ձուն­քի եք հա­սել հայ ար­ձա­կի մայ­րու­ղում՝ պատմ­վածք­նե­րի մի քա­նի ժո­ղո­վա­ծու («­Վե­րա­դարձ», «­Ֆա­թում», «­Մերկ՝ ինչ­պես Ա­դա­մը»), վի­պակ­ներ («­Դաշ­տա­յին ծա­ղիկ­ներ», «­Քա­ռա­սուն­վեց ա­հեղ հնդկա­ցի­ներ»), վեպ («Այր­ված կեն­դա­նա­կերպ»՝ ա­ռա­ջին և­ երկ­րորդ մա­սեր)։ Ես չեմ հի­շում՝ մի՞­թե ա­ռա­ջինն եմ գնա­հա­տան­քի խոսք ա­սել Ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան նո­րա­մու­տի մա­սին։ Բայց լավ եմ հի­շում, որ ինձ ան­չափ դուր ե­կան այն վի­պակ­նե­րը («­Դաշ­տա­յին ծա­ղիկ­ներ»՝ 1980 թ., «­Քա­ռա­սուն­վեց ա­հեղ հնդկա­ցի­ներ»՝ 1984 թ.), ո­րոն­ցով վստա­հո­րեն ներս մտաք ման­կագրութ­յան աշ­խարհ։ Եվ ես սի­րով գնա­հա­տան­քի խոս­քով շնոր­հա­վո­րե­ցի Ձեզ՝ բնութ­յան սքան­չե­լի «դաշ­տա­յին ծա­ղիկ­նե­րի» խնկար­կու­մով՝ ե­րե­խա­նե­րին հայ­րե­նի բնաշ­խար­հի հան­դեպ սի­րո ու գուր­գու­րան­քի զգա­ցում­նե­րով տո­գո­րե­լու, և «քա­ռա­սուն­վեց ա­հեղ հնդկա­ցի­նե­րի» ար­կած­ներն էլ հե­տաքր­քիր, զվարթ տա­րեր­քով ներ­կա­յաց­նե­լու Ձեր վար­պե­տութ­յան ա­ռու­մով։ Դ­րա հա­վաս­տումն էր նաև «­Հին քա­ղա­քի ա­մե­նա­ծեր հնա­կար­կա­տը» հե­տաքրք­րա­շարժ պատմ­ված­քը (2000 թ.), որ սկզբում լույս տե­սավ ռու­սե­րեն՝ Մոսկ­վա­յում, ա­պա՝ հա­յե­րե­նով՝ Եր­ևա­նում, ա­ռան­ձին գրքով, նույ­նիսկ մուլ­տիպ­լի­կա­ցիոն կի­նոն­կա­րի սցե­նա­րի հիմք դար­ձավ և ցու­ցադր­վեց հա­մա­միու­թե­նա­կան էկ­րա­նով։ Այն ժա­մա­նակ հույս հայտ­նե­ցի, որ հայ ման­կագ­րութ­յան բա­րի ու լու­սա­վոր մո­լո­րակն է մուտք գոր­ծել մի շնոր­հա­լի գրող, ու­մից կա­րե­լի է սպա­սել նոր հե­տաքր­քիր, մա­նուկ ու պա­տա­նի ըն­թեր­ցող­նե­րի հո­գե­բա­նութ­յանն ու մտա­ծո­ղութ­յա­նը հա­մա­հունչ գրքեր։ Բայց ի՞նչ պա­տա­հեց, որ Դուք այլևս ման­կա­կան նոր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ չնվի­րե­ցիք ե­րե­խա­նե­րին, այլ ընդ­հա­կա­ռա­կը՝ ան­ցում կա­տա­րե­ցիք «մե­ծա­կան» ար­ձա­կի աշ­խարհ՝ գրե­լով խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան-ի­մաս­տա­սի­րա­կան ներ­հուն տա­րեր­քով հյուս­ված բազ­մա­թիվ պատմ­վածք­ներ ու խորհր­դա­վոր խո­րագ­րով վեպ («Այր­ված կեն­դա­նա­կերպ»), բո­լորն էլ ինք­նա­տիպ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ։
Ըն­թեր­ցե­ցի Ձեր ա­ռայժմ վեր­ջին «­Մենք և մենք» պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն, և­ ինքս էլ, «դա­վա­ճա­նե­լով» ման­կա­կան գրա­կա­նութ­յան գի­տա­կի ա­ռա­քե­լութ­յա­նը (իմ գրքե­րը մեծ մա­սամբ նվիր­ված են հայ ման­կագ­րութ­յան պատ­մութ­յան և տե­սութ­յան խնդիր­նե­րին), սի­րով ձեռ­նար­կե­ցի նույն­պի­սի խորհր­դա­վոր խո­րագ­րով Ձեր այս գրքի մա­սին, շուրջ քա­ռա­սուն տա­րի անց, գնա­հա­տան­քի խոսք ա­սել։
Մենք և… մե՞նք. ա­ռանց չա­կերտ­նե­րի և հար­ցա­կա­նով եմ խո­րա­գի­րը դնում, քան­զի գրքին ան­ծա­նոթ ըն­թեր­ցող­նե­րը ի սկզբա­նե չեն հաս­կա­նա, թե ինչ է «թաքն­ված» այդ կրկնա­կի բա­ռե­րի տակ։ Իսկ Դուք, ար­դեն ես չգի­տեմ, դրա­նով ար­տա­հայ­տել-խորհր­դան­շել եք պատմ­վածք­նե­րի ա­սե­լի­քի միաս­նա­կան ո­գին, էութ­յու­նը։ Մենք, այ­սինքն, ինչ­պես գրքի «Ա­նա­նու­նը» պատմ­ված­քից հատ­վա­ծա­բար մեջ­բեր­ված բնա­բանն է հու­շում՝ «բո­լոր ժա­մա­նակ­ներն ի­րար կա­պող նույ­նա­կան «ինչ-ե­րի», սոսկ հա­րա­փո­փոխ «ինչ­պես»-նե­րի փնտրտուք­նե­րում պատմ­վածք­նե­րի ներ­կա ժո­ղո­վա­ծուն և հե­ղի­նա­կի տաս­նե­րորդ գիր­քը հղում է. «…աշ­խար­հի չորս ծա­գե­րում (ի­րենց կամ ոչ ի­րենց կամ­քով ու ցան­կութ­յամբ) ցրված բո­լոր ար­մեն­նե­րին, հա­նուն ազ­նիվ սեր­մի ու ընտր­յալ տե­սա­կի, հա­նուն այ­լոց չձուլ­վե­լու ու չկոր­չե­լու՝ վե­րա­դառ­նալ (զո­րա­նալ ու հզո­րա­նալ) և­ ա­պա (հզո­րա­ցած Հա­յաս­տա­նում)՝ խառն­վել նրան (սե­փա­կան հո­ղին) ու հի­սուն տա­րի ա­ռաջ, թե հի­սուն տա­րի հե­տո, միև­նույ­նը չէ՞՝ մեկ Ար­մեն ա­վե­լի, մեկ Ար­մեն պա­կաս՝ ո՞վ է հաշ­վո­ղը…»։
Մի փոքր «ռե­բու­սա­յին», բայց ըն­թեր­ցո­ղին մտո­րե­լու խո­րազ­գա­ցո­ղութ­յամբ ներ­հուն ա­սե­լի­քը ի­մաս­տա­վո­րե­լու ո­ճա­կան-բո­վան­դա­կա­յին հնա­րանք, ընդ­հան­րա­պես բնո­րոշ Ձեր ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը, մի «խայծ», որ ինք­նա­տիպ ե­րանգ­ներ է հա­ղոր­դում յու­րա­քանչ­յուր պատմ­ված­քի, վի­պա­կի կամ վե­պի։ Այս­պես՝ Դուք ըն­թեր­ցո­ղին, ե­թե կա­րե­լի է ա­սել, ներգ­րա­վում եք հա­մա­տեղ մտո­րե­լու Ձեր հու­զող խնդիր­նե­րի շուրջ՝ վերջ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յան հան­գե­լու տես­լա­կա­նով։ Իսկ «ռե­բու­սի» պա­տաս­խա­նը մենք գտնում ենք հենց «Ա­նա­նու­նը» պատմ­ված­քի խոր­քում. «…Մտքե­րի ծովն ըն­կած մե՞­կը, փախս­տա­կա՞ն, յու­րա­յին­նե­րին կորց­րա՞ծ, հայ­րե­նի­քից վտար­վա՞ծ, ա­մեն ինչ տա­նուլ տվա՞ծ… Մի­լիո­նա­վոր­նե­րի մեջ կորս­վա՞ծ…»։ Եվ հաս­տա­տագ­րում՝ «­Մի­լիո­նա­վոր­նե­րի մեջ կորս­ված մի մարդ»։ Ո՞վ է այդ հի­սու­նամ­յա ա­նա­նուն մար­դը, որ հա­ճախ մեն-մե­նակ սրճա­րան էր այ­ցե­լում և գի­նու բա­ժա­կի մեջ խեղ­դում հո­գու ցա­վը և­ ու­զում է մեկ­նել այն­տեղ, ուր սպա­սում են, քան­զի «ա­մեն մարդ էլ, ի վեր­ջո, մեկ­նում է այն­տեղ, որ­տեղ սպա­սում են ի­րեն»։ Եվ սրճա­րա­նի մա­տու­ցող տղա­յին Ա­նա­նու­նը (ի­րա­կա­նում՝ Ար­մեն հա­յի խորհր­դա­նիշ ա­նու­նով) պատ­մում է իր կյան­քի ո­դի­սա­կա­նը, թե ինչ­պես կլի­նի­կա­կան մահ տա­րավ և… հա­րութ­յուն ա­ռավ…, թե ինչ­պես՝ «մի խոս­քով՝ մի­ֆա­կան ա­ներ­ևա­կա­յե­լի պատ­մութ­յուն», որ հու­սով եմ, հար­գե­լի՛ Սա­թե­նիկ, ըն­թեր­ցո­ղը կի­մաս­տա­վո­րի Ձեզ հու­զող մտո­րու­մը, որ ընդգծ­ված է պատմ­ված­քի վեր­ջին տո­ղե­րում՝ հայ­րե­նա­կո­րույս Ա­նա­նուն մար­դու շուր­թե­րով. «…Գ­նամ, ու թեև հայ­րե­նի հո­ղին խառն­վող մեկ Ար­մե­նը շատ է, իսկ ապ­րե­լու հա­մար վե­րա­դար­ձող եր­կու­սը՝ շատ քիչ, պառ­կեմ, փա­կեմ աչ­քերս ու աշ­խար­հի չորս ծա­գե­րում ցրված բո­լոր ար­մեն­նե­րին հրա­ման-խնդրանք հղեմ՝ հա­նուն ազ­նիվ սեր­մի ու բարձ­րա­գույն տե­սա­կի, հա­նուն այ­լոց չձուլ­վե­լու ու չկոր­չե­լու՝ վե­րա­դառ­նալ և­ ա­պա… խառն­վել նրան… ու հի­սուն տա­րի ա­ռաջ, թե հի­սուն տա­րի հե­տո՝ միև­նույ­նը չէ՞՝ մեկ Ար­մեն ա­վե­լի, մեկ Ար­մեն պա­կաս՝ ո՞վ է հաշ­վո­ղը…»։ Փոք­րիկ մի պատմ­վածք, մի հայ­րե­նա­կո­րույս մարդ՝ մայր եր­կիր վե­րա­դառ­նա­լու-ապ­րե­լու ե­րա­զան­քով գո­յատ­ևող Մարդ. Ձեզ հա­ջող­վել է մեր ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի՝ այդ տագ­նա­պա­լի, այ­սօր էլ շա­րու­նակ­վող եր­ևույ­թը ներ­կա­յաց­նել հայ­րե­նա­խոս տա­րեր­քով, ա­սե­լի­քի ներ­հուն շեր­տե­րով։
Ես եր­կար մնա­ցի Ձեր «Ա­նա­նու­նի» հետ, քան­զի նրա­նում եր­ևա­կած ա­սե­լի­քի ո­գին թանկ ու հա­րա­զատ է բո­լո­րիս հա­մար, և­ ինչ­պես ա­սա­ցի, այդ գա­ղա­փա­րը Ձեզ հան­գիստ չի տա­լիս, ու տա­րա­թե­մա մյուս պա­տում­նե­րում էլ հայ մար­դու ճա­կա­տագ­րի, նրա հո­գեաշ­խար­հի անս­պա­սե­լի-ան­տե­սա­նե­լի շեր­տերն եք բա­ցում մեր ա­ռաջ. դա էլ է Ձեր ինք­նա­տիպ մտա­ծե­լա­կեր­պի ար­գա­սիք, գրո­ղա­կան յու­րօ­րի­նակ ո­ճի դրսևո­րում։ Հիմ­նա­կա­նում այդ­պես են մեզ հետ «խո­սում» Ձեր «­Հո­ղը», «­Մենք և մենք», «­Դի­ման­կար՝ ըստ ա­մե­նայ­նի», «Ն­վե­րը», «­Մի՛ ա­նի­ծիր», «­Կոր­բուն­կուլ» և­ այլ պատմ­վածք­ներ, ո­րոն­ցում ներ­կա­յաց­նում եք կյան­քի, ըն­տա­նե­կան կյան­քի տե­սա­պատ­կեր­ներ՝ հո­գե­բա­նա­կան նրբան­կատ դի­տար­կում­նե­րով, հե­րոս­նե­րի երկ­խո­սութ­յուն՝ ինչ-որ տեղ դրա­մա­տուր­գիա­յին յու­րա­հա­տուկ հա­կիրճ խոսք ու խո­հով։ Ու կրկին հազ­վա­դեպ հան­դի­պող մի ո­ճա­կան հնա­րանք՝ ա­սե­լի­քի միտքն ընդգ­ծող-լրաց­նող խոս­քը նշում եք փա­կագ­ծե­րում։ Ընդ­հան­րա­պես՝ Ձեր ար­ձա­կի բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րից մե­կը հյուս­ված­քի հա­կիր­ճութ­յունն է։
Գր­քի վեր­ջում նե­րառ­ված են մեր ժա­մա­նակ­նե­րի տագ­նապ­ներն ու ցա­վա­գին եր­ևույթ­նե­րը ար­տա­ցո­լող՝ «Եր­կու ճե­պան­կար 2020 թվա­կա­նի հա­զա­րամ­յա պատ­մութ­յու­նից» և «­Մի՛ ստիր»՝ մե­կը՝ «­Բա­ցիլ, որ յա­նի­րա­վի կո­չի՝ «­Կո­րո­նա», մյու­սը՝ ա­մե­նա­ցա­վոտ լու­րը՝ «­Շու­շին հանձ­նել էին՝ դա­վա­ճա­նա­բար, հանձ­նել հենց այն­պես՝ որ­պես լրա­ցու­ցիչ նվեր­նե­րի լրա­ցու­ցիչ թագ՝ ե­րե­սուն տա­րի իր բար­ձուն­քից Ար­ցախն ա­նա­ռիկ դարձ­րած ու… (թշնա­մու վար­դա­գույն ե­րա­զանք­նե­րում իսկ չտե­ղա­վոր­վող) նրա հո­գու թա­փան­ցիկ ծած­կույ­թը…»։ Հ­րա­պա­րա­կա­խո­սա­կան տա­րեր­քով հյուս­ված այս «թարմ» պա­տում­նե­րում Ձեր՝ հայ­րե­նա­խոս գրո­ղի հո­գեխ­ռով ցա­սում­նա­լի զգա­ցում­ներն են պոռթ­կում՝ ի դեմ ժո­ղովր­դին պա­տած ար­հա­վիրք­նե­րի ու դրանց հրահ­րող­նե­րի։ Ս­րա­նով Դուք ար­տա­հայ­տում եք քա­ղա­քա­ցի գրո­ղի Ձեր հա­վա­տամ­քը։
Գր­քի ա­մե­նա­վեր­ջին է­ջե­րում Ձեր մտա­հոգ «մտո­րում­ներն են գիրք-ըն­թեր­ցող բազ­մա­բարդ ճա­նա­պար­հին», երբ շու­կա­յա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, մեր նյու­թա­պաշտ ժա­մա­նակ­նե­րի «աք­ցա­նում» հայտն­վել են… մշա­կույթն ու գրա­կա­նութ­յու­նը… «աղ­քատ ազ­գա­կա­նի կար­գա­վի­ճա­կում»։
Հար­գե­լի՛ Սա­թե­նիկ Մկրտչ­յան, ան­շուշտ, Ձեր ար­ձա­կը ար­ժա­նի է ա­վե­լի հան­գա­մա­նա­լից քննա­կան անդ­րա­դար­ձի, մեր հպան­ցիկ դի­տար­կում­ներն էլ՝ Ձեր նոր գրքի ծննդյան ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լով, մի նպա­տակ ու­նեին՝ կրկին ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րել նշա­նա­վոր հո­բել­յա­նը՝ 75-ամ­յա­կը և մաղ­թել ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր նվա­ճում­ներ՝ կյան­քի գա­լիք տա­րի­նե­րին։

Բա­րե­կա­մա­բար՝
Լ­յուդ­վիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկ­տոր

Գրեք մեկնաբանություն