­Սեյ­րա­նու­հի ԳԵՂԱՄՅԱՆ / ԱՆՏՈՒՆԸ

ՍեյրանուհիՔա­ղա­քի ծայ­րա­մա­սա­յին հին թա­ղա­մա­սե­րից մե­կում, որ­տեղ գրե­թե բո­լորն ի­րար ըն­տա­նիք­նե­րով և­ ան­գամ ա­նուն­նե­րով գի­տեին, լուր տա­րած­վեց, թե թա­ղա­մա­սի ա­մե­նաուն­ևոր ու ան­վա­նի մարդ­կան­ցից մե­կը՝ Հայ­րոն, սնան­կա­ցել է և կորց­րել ամ­բողջ ու­նեց­ված­քը։ Ան­գամ ե­ռա­հարկ տու­նը, որ թա­ղե­ցի­նե­րի հիաց­մուն­քի ու նա­խան­ձի ա­ռար­կան էր, գրավ է դրված։ Զա­վակ­նե­րը, որ նախ­կի­նում փո­ղը սան­տի­մետ­րով էին վերց­նում և­ աջ ու ձախ անխ­նա վատ­նում, խեղ­ճա­ցել ու սրա­նից-նրա­նից պարտք էին խնդրում՝ մի բա­ժակ օ­ղի կամ գա­րե­ջուր գնե­լու հա­մար։ Ա­սում էին նաև, թե հարսն ու աղ­ջի­կը Թուր­քիա են գնա­ցել ու իբր հայ տա­րեց մարդ­կանց են խնա­մում…
Դժ­վար, խա­ռը տա­րի­ներ էին. 1990-ա­կան թվա­կան­նե­րին խորհր­դա­յին հա­սա­րա­կար­գի փլու­զու­մով շա­տե­րի հա­մար փակ­վե­ցին ա­նաշ­խատ ե­կա­մուտ­նե­րի աղբ­յուր­նե­րը, դա­դա­րեց նաև 8-ամ­յա կրթութ­յամբ բա­վա­կան բարձր պաշ­տոն­ներ զբա­ղեց­րած Հայ­րո­յի ե­կա­մուտ­նե­րի հոս­քը… Ճոխ կյան­քով ապ­րած ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը շատ ա­րագ սպա­ռե­ցին կու­տա­կած փո­ղերն ու քա­նի որ սո­վոր չէին սե­փա­կան քրտին­քով ապ­րուստ վաս­տա­կե­լուն՝ հայտն­վե­ցին անմ­խի­թար վի­ճա­կում։
Աշ­նա­նա­յին մի օր էլ լուր տա­րած­վեց, թե Հայ­րոն ան­հե­տա­ցել է… Մար­դիկ հա­զար ու մի են­թադ­րութ­յուն էին ա­նում ու ա­նո­րոշ վեր գցում ու­սե­րը…
Նույն օ­րե­րին, քա­ղա­քի կենտ­րո­նում, հինգ­հար­կա­նի գե­ղե­ցիկ շեն­քե­րից մե­կի շքա­մուտ­քի աս­տի­ճա­նա­շա­րե­րից մե­կի վրա բնա­կիչ­նե­րը զար­ման­քով տե­սան դրա­պե եր­կար վե­րար­կուն հա­գին, մոր­թե եզ­րե­րով գլխար­կը մինչև աչ­քե­րը քա­շած, մռայլ ու չսափր­ված դեմ­քով ան­ծա­նո­թի։ Դա­տե­լով հա­գուս­տի թանկ տես­քից՝ մար­դիկ կար­ծում էին, թե ան­ծա­նո­թը հա­վա­նա­բար վատ է զգա­ցել ու նստել աս­տի­ճան­նե­րին՝ շունչ առ­նե­լու հա­մար։ Շա­տե­րը կանգ­նում, հարց­նում էին, թե կա­րո՞ղ են որ­ևէ բա­նով օգ­տա­կար լի­նել, սա­կայն ան­ծա­նո­թը խո­ժոռ դեմ­քը շրջում էր պա­տի կողմն ու լռում… Մեկ-եր­կու օր հե­տո նրա կող­քին ջրի շշեր և­ ու­տե­լի­քի կտոր­ներ հայտն­վե­ցին, ո­րոնք ա­րագ ան­հե­տա­նում էին՝ ոտ­նա­ձայ­նե­րը հե­ռա­նա­լուն պես… Ե­րե­խա­ներն էլ սկզբում զգույշ ու վախ­վո­րած էին անց­նում ան­ծա­նո­թի կող­քով, բայց կա­մաց-կա­մաց վարժ­վե­ցին նրա ներ­կա­յութ­յա­նը ու եր­բեմն կար­կան­դակ կամ միրգ էին դնում աս­տի­ճա­նին ու ա­րագ հե­ռա­նում…
Սա­կայն հետզ­հե­տե ան­ծա­նո­թի ներ­կա­յութ­յունն ան­տա­նե­լի էր դառ­նում… Ն­րա վրա­յից փչող տհաճ հո­տը, ար­դեն տես­քից ըն­կած ու կեղ­տոտ­ված հա­գուս­տը, եր­կար, անխ­նամ մո­րուքն ու մա­զե­րը գթութ­յան հա­մար տեղ չէին թող­նում, ու մար­դիկ նրա կող­քով անց­նում էին զզվան­քից ծա­մածռ­ված դեմ­քով, փա­կե­լով քիթ ու բե­րան։ Հատ­կա­պես շեն­քի բնա­կիչ­նե­րին հյուր ե­կող­նե­րը, մա­նա­վանդ ե­րե­կո­յան կի­սա­մու­թի մեջ, սար­սա­փած ու նող­կան­քով էին անց­նում, թեև հյու­րըն­կալ­նե­րը հա­ճախ զգու­շաց­րած էին լի­նում, ինչ­պես ար­դեն նրան կո­չում էին՝ «բոմ­ժի» ներ­կա­յութ­յան մա­սին… Զար­մա­նա­լիո­րեն, ան­գամ ցե­րեկ­նե­րը փո­ղոց դուրս չէր գա­լիս՝ ո՛չ զբոս­նե­լու, ո՛չ էլ գո­նե փող մու­րա­լու: Միայն աղ­ջա­մուղ­ջին, եր­բեմն-եր­բեմն գո­ղու­նի սո­ղոս­կում էր դուրս՝ ինչ-որ ան­հայտ տե­ղե­րում բնա­կան պետ­քե­րը հո­գա­լու: Պա­տա­հում էր, որ տղա­մար­դիկ փոր­ձում էին խո­սակ­ցութ­յան բռնվել, հար­ցու­փորձ ա­նել, ծե­րա­նոց տե­ղա­փոխ­վե­լու ա­ռա­ջարկ ա­նել, սա­կայն ան­տու­նը կտրուկ ու ան­հա­ղորդ՝ շրջում էր դեմ­քը դե­պի պա­տը։ Մեկ-մեկ էլ պառ­կած տե­ղից բարձ­րաց­նում էր գլուխն ու ներք­ևի աս­տի­ճա­նա­հար­թա­կի պա­տու­հա­նից դի­տում դրսում ըն­թա­ցող կյան­քը… Այդ պա­հե­րին նրա մթա­մած, պղտոր աչ­քե­րի անկ­յուն­նե­րում թաց փայ­լա­տա­կում­ներ էին եր­ևում, ո­րոնք թեև ար­ցուն­քի չէին վե­րած­վում, սա­կայն մատ­նում էին, որ հո­գում ինչ-որ տվայ­տանք­ներ են արթ­նա­նում… Մի ան­գամ միայն ըն­դոստ վեր թռավ տե­ղից, երբ վեր­ևի հար­կից լսվող ման­կա­կան մի ձայն, որ այն­քա՜ն նման էր թո­ռան ձայ­նին, զրնգուն ու պա­հանջ­կոտ բղա­վում էր. «­Պա­պի՜կ, պա­պի՜կ, դու­ռը բաց, շուտ ա­րա, պա­պի՜կ, ոտ­քերս սա­ռել են»… Փու­թան­ցիկ հի­շեց յոթ տա­րե­կան թո­ռա­նը, ո­րին մայ­րը տա­րել էր ան­հայտ ուղ­ղութ­յամբ… Այս ան­գամ ար­դեն ան­տու­նի աչ­քե­րի անկ­յուն­նե­րում փայ­լա­տա­կող թա­ցութ­յուն­նե­րը ար­ցունք­նե­րի վե­րած­վե­ցին, ո­րոնք սա­ռե­ցին-կպան նրա խռիվ մո­րու­քին: Մի ան­գամ էլ դի­մա­ցի կի­սա­բաց դռնից քթին հա­սած տոլ­մա­յի ա­խոր­ժա­լի հո­տը հի­շեց­րեց նի­հար, գե­ղե­ցիկ դի­մագ­ծե­րով վա­ղա­մե­ռիկ կնո­ջը, ո­րին կոպ­տում էր տե­ղի-ան­տե­ղի, հա­ճախ նաև ար­հա­մար­հա­կան ար­տա­հայ­տութ­յուն­ներ ա­նում։ Ար­ցունք­ներ չեր­ևա­ցին աչ­քե­րում, բայց մի ան­ծա­նոթ, ան­հաս­կա­նա­լի զգա­ցում, որ ու­րիշ­նե­րը կա­րոտ կկո­չեին, սեղ­մեց սիրտն ու խոր, ծանր տնքոց պո­կեց հո­գուց։
Գ­նա­լով օ­րե­րը ցրտում էին, իսկ ան­տունն, ար­դեն հնա­մաշ դար­ձած վե­րար­կո­ւի օ­ձի­քը մինչև գլխար­կը բարձ­րաց­րած՝ շա­րու­նա­կում էր իր գո­յութ­յու­նը աս­տի­ճա­նա­շա­րի վրա։ Մի­ջան­ցիկ քա­մուց հա­ճախ ու­ժեղ դող էր անց­նում մարմ­նով ու կող­քից վե­րու­վար ա­նող կա­նաց տես­նե­լով՝ հա­զիվ լսե­լի ձայ­նով քրթմնջում. «­Թեյ, թեյ եմ խնդրում»։ Հիմ­նա­կա­նում ան­պա­տաս­խան էր մնում նրա խնդրան­քը, եր­բեմն միայն ա­վե­լի փա­փուկ սրտի տեր կա­նայք ե­ռաց­րած ջուր ու հաց էին դնում կող­քը և քթ­նե­րը բռնած՝ ա­րագ հե­ռա­նում: Աս­տի­ճա­նա­բար, սա­կայն, գթասր­տութ­յան այդ դրսևո­րում­ներն էլ սա­կա­վա­դեպ դար­ձան…
Երբ ա­ռատ ձյուն տե­ղաց և­ օ­րերն ա­վե­լի ցրտե­ցին, ան­տու­նը ան­կա­րող դար­ձավ դի­մա­նալ. նա կծկվեց, ոտ ու ձեռ խո­թեց վե­րար­կո­ւի տակ ու գրե­թե ան­շար­ժա­ցավ։ Լ­սե­լի էին միայն ա­տամ­նե­րի կափ­կա­փոցն ու ծանր շնչա­ռութ­յու­նը, իսկ մի քա­նի օր անց, երբ ար­դեն շո­րե­րի կույտ հի­շեց­նող այդ գո­յա­ցութ­յու­նից միայն զա­ռան­ցանք հի­շեց­նող քրթմնջոց­ներ էին լսվում, այլևս հաս­կա­նա­լի էր, որ անհ­րա­ժեշտ է դի­մել հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յութ­յուն­նե­րին…
Շ­տապ օգ­նութ­յան մե­քե­նան սա­ռած, կյան­քի նշան­ներ ցույց չտվող ան­տու­նին հի­վան­դա­նոց տե­ղա­փո­խեց վաղ ա­ռա­վոտ: Բ­ժիշկ­նե­րի ձեռ­նար­կած մի­ջամ­տութ­յուն­ներն այլևս ա­վե­լորդ էին. ան­տու­նը հա­վեր­ժո­րեն ան­շար­ժա­ցել էր։ Վե­րար­կո­ւի գրպա­նում սա­ռած աջ ձեռ­քում հայտ­նա­բեր­վեց ճմռթված ու խու­նա­ցած անձ­նա­գի­րը, որ­տեղ հա­զիվ կար­դաց­վում էր նրա ա­նուն-ազ­գա­նուն-հայ­րա­նու­նը, ծննդյան թվա­կա­նը, հաս­ցեն, իսկ պո­լիէ­թի­լե­նա­յին կազ­մի ա­րան­քում գտնվեց թմփլիկ թու­շիկ­նե­րով, ժպտուն ա­չուկ­նե­րով փոք­րիկ մի տղե­կի լու­սանկար…
Երբ թա­ղա­մա­սում հայտ­նի դար­ձավ, որ մայ­րա­քա­ղա­քի շեն­քե­րից մե­կի աս­տի­ճա­նա­վան­դա­կում գտնվել է Հայ­րա­պետ Հայ­րա­պետ­յա­նի անշնչա­ցած մար­մի­նը, նրա ե­ռա­հարկ տունն ար­դեն վա­ճառ­վել էր, որ­դի­նե­րը գնա­ցել էին ան­հայտ ուղ­ղութ­յուն­նե­րով, իսկ հարսն ու աղ­ջի­կը դեռևս չէին վե­րա­դար­ձել Թուր­քիա­յից… Այն­պես որ, մի քա­նի հար­ևան­նե­րի օգ­նութ­յամբ Հայ­րո­յին հու­ղար­կա­վո­րե­ցին թա­ղա­մա­սին հա­րա­կից գե­րեզ­մա­նո­ցի հայ­րա­կան շքեղ, մար­մա­րա­պատ դամ­բա­րա­նում…

One thought on “­Սեյ­րա­նու­հի ԳԵՂԱՄՅԱՆ / ԱՆՏՈՒՆԸ

  1. Սեյրանուհի Կեղամյանի ՈՍԿԵ ԳՐԻՉԸ…Ինչի մասին էլ,որ գրելու լինի խորությունը,ճաշակն ու բարձր պրոֆեսիոնալիզմն անպակաս է…Այս պատմվածքն էլ բացառություն չէր…

Գրեք մեկնաբանություն