Լույս է տեսել «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի 2019 թ. առաջին համարը: Արձակի բաժնում տեղ են գտել Գևորգ Գրիգորյանի «Վթար» վիպակը, Արթուր Միկոյանի «Վերջին պահի հրաշքը» և «Ճաշկերույթ» պատմվածքները, Նորայր Ադալյանի «Ծերանոցում» պատմվածքը, ինչպես նաև Սիրանույշ Գալստյանի «Տրամվայը վերադարձնելու ցանկություն» էսսեն: Արևմտահայ գրականությունը ներկայացված է Կարօ Արմենեանի «Սանդարամետ» վեպից հատվածով և «Հօրեղբայրս եւ իր աղուէսը» պատմվածքով: Պոեզիայի բաժնում հրապարակվել են Արմենուհի Սիսյանի, Խանում Ավանյանի, Հրաչ Բեգլարյանի, Հուսիկ Արայի բանաստեղծական շարքերը: Դրամատուրգիան ներկայացված է Կարինե Խոդիկյանի «Ես եմ` քո Շահանեն» մենախաղով: Տպագրվել է նաև Աննա Քարին Փալմի «Ամելիա» պատմվածքը` շվեդերենից Արծվի և Աշխեն Բախչինյանների թարգմանությամբ: Հոբելյանական բաժինը անդրադարձել է Հովհ. Թումանյանին, Խ. Աբովյանին և Լ. Շանթին: Համարում օգտագործվել են Ջիմ Դայնի և Ֆան Խոյի աշխատանքները: Գլխավոր խմբագիր` Լիլիթ Հովսեփյան:
Կարդալ նաեւ․․․
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՁԱԿԱԳԻՐ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ՀԵՏ
Տարիներ առաջ Լևոն Խեչոյանը Արցախ էր եկել` զենքը ձեռքին մարտնչելու…
ԴԵՍՊԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ՀՈՒՇԵՐԸ` ՍԵՐԲԵՐԵՆ
Հայոց մեծ եղեռնի կարևոր և անհերքելի վկայությունները բազմաթիվ…
ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԲԱՌԱՐԱՆ / Սոֆի ԱՎԱԳՅԱՆ
Արդեն երրորդ տարին է, ինչ ընթերցողի սեղանին է ֆրանսերեն-հայերեն մի…
