
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը տպագրության է պատրաստում «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան»-ը, որն իր տեսակով առաջինն է հայ իրականության մեջ, առաջին փորձը՝ մեծ Բանաստեղծի գրական, հասարակական և մարդկային նկարագրին վերաբերող հսկայածավալ նյութն ամփոփելու, մեկտեղելու մեկ հանրագիտական հատորում: Հրատարակչությունը, ակնկալելով ընթերցող լայն՝ հատկապես թումանյանասեր հասարակության ուշադրությունը սույն հատորի վրա, նպատակ ունի նաև մասնագետների ուշադրությունը հրավիրելու ներկայացվող նյութի բովանդակային ամբողջականության, […]