Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ / Մեծանուն գիտնականը և նշանավոր հայագետը

(Հայագետ-պրոֆեսոր Պարույր Մուրադյանի 90-ամյակի առթիվ)

Պրոֆեսոր Պարույր Մուրադյանը ծնունդով Ջավախքից էր (ծնվել էր 1933 թ. մարտի 25-ին, Ախալքալաքի շրջանի Ղադո գյուղում)£ Պարույր Մուրադյանը ավարտել էր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան (պարսկական) բաժինը£ Նշանավոր գիտնականը 1960-62 թթ. ուսանել էր ՀՀ ԳԱ ասպիրանտուրայում` իր ուսումնառությունն  անցկացրել  էր Թբիլիսիի պետական համալսարանում։ Նա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ-հայագետ էր, միջնադարագետ, կովկասագետ-աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր£ Անվանի գիտնականի առաջին ատենախոսությունը կոչվում էր «Հայ-վրացական  մատենագրական  փոխհարաբերությունները 18-րդ դարում»£ Թեմա, որը խանդավառությամբ  ընդունվել  է երկու ժողովրդի գիտական շրջանակներում£ 1963-70 թթ. պրոֆեսորը աշխատել է Երևանի Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում£ Նա 1960 թ. տպագրել  է հոդված «Հայ-վրացական բառարանագրությունը»  վերնագրով,  «Բանբեր մատենադարանի» հանդեսում£

Նշանավոր մտավորական-գիտնականի գիտաստեղծագործական աշխատանքները, հայագիտական տարաբնույթ հետազոտություններն ու արժեքավոր մենագրությունները 1960-ական թվերից են սկզբնավորման փուլ անցել£ Նա երկա՜ր տարիներ դասավանդում էր Երևանի պետական համալսարանում, ուսուցանում բազմաքանակ երիտասարդ մասնագետների£ Նրա վաստակը եղել է խորն ու հարուստ, կարևորվել՝ հատկապես հայոց միջնադարյան մատենագիտության, մշակույթի, ճարտարագիտության, հայ-վրացական պատմական սկզբնաղբյուրների և այլևայլ վիմագրական սկզբնաղբյուրների, վիմագրային հուշարձանների վերաբերյալ թեմատիկայում£

Պրոֆեսոր Պարույր Մուրադյանի և հայ կամ օտարազգի նշանավոր պատմաբան-գիտնականների  հետ  տարբեր գիտական համագործակցությունները մեծ ու ընդգծուն գործընթացներ են նշագծել£ Եվ հատկապես հուշարձանների վիմական արձանագրությունների, պատմամշակութային նշանակությունն առավել խոր ուսումնասիրման հետևողական աշխատանքներ ինքն ուներ, որի արդյունավետ  գործընթացներն աջակցելով,  խրախուսվել են բարձրագույն գիտական շրջանակներում£

Պրոֆեսոր Պարույր Մուրադյանը գիտական բարձր արժանապատվությամբ է միշտ էլ մոտեցել թե՛ տեսական և թե՛ գործառական խնդիրներին£ Նա հեղինակել է բազմաքանակ հոդվածներ, մենագրություններ, որոնք հրապարակվել են մասնագիտական  տարբեր հանդեսներում և  նրա հեղինակությունը ճանաչելի  դարձրել Հայաստանի ու արտերկրյա գիտական շրջանակներում£ Վաստակաշատ հայագետը հետաքրքիր զեկուցումներով հանդես է եկել գիտական, ուսումնական, կրթական ու մշակութային տարբեր գիտաժողովներում£ Նա քննարկման լույսի ներքո ներկայացրել է, օրինակ, «Ադրբեջանի գիտնականների դատի առաջ» հոդվածը, որն ազգամիջյան համերաշխության հիմնահարց է արծարծել£ Այդ թվում նաև՝ քուրդ, եզդի, հայ ժողովուրդների հարաբերակցության շուրջը գիտնականն ունեցել է հրապարակված   բազում  նյութեր£ Նաև նշենք, որ բազմաթիվ են «Հայերը Վրաստանում» հոդվածաշարերը, որոնք հայոց էթնիկ ինքնության վերաբերյալ մշակութային ազդակներ են՝ երկու ժողովրդի  բարեկամության, փոխհարաբերությունների դարավոր հարևանության առումով£ Պրոֆեսորի զեկուցումները, հրապարակված հոդվածները, մենագրությունները միշտ էլ արտահայտել են ազգամիջյան համերաշխության, փոխադարձ խաղաղ ըմբռնումների գաղափար£ Նրա գրչանյութը հարուստ է հետևյալ ուղղորդմամբ, որ մանավանդ եթե երկու ազգ կողք կողքի հարևանությամբ են գոյատևում, ուրեմն պիտի Աստծո կամոք լինեն հաշտ, խաղաղ, մեկմեկու «սատարող» և միշտ մշակութային կապերով ամրակուռ£  Ահավասիկ նույնատիպ թեմայով մեծանուն գիտնականը 1986 թ. հանդես է եկել զեկուցումով. «Հայ միջնադարյան գրականության» միջազգային գիտաժողովում, ուր արծարծված է եղել դավանական, հանդուրժողական, ազգամիջյան համերաշխության գաղափարը£ Այս այն թեման է, որը հիմա էլ արդիական է և աղմկոտ, նաև՝ ժողովուրդներին  անհանգստացնող£ (Կարևորը, որ ապագա ուսումնասիրող սերունդների համար առավել ակտուալ թեմա է)£ Պրոֆեսոր Մուրադյանը շուրջ թվով 300 տպագիր աշխատության հեղինակ է, որն, անշուշտ, գիտամատենագիտության ոլորտում խոշոր ներդրում է, երևույթ, որը սակավ գիտնականների է հաջողություն բերել£ Նշանակալի,  անուրանալի է պրոֆեսորի ներդրած գիտական վաստակը հատկապես հայագիտության մեջ£ Նրա թողած գիտամատենագիտական ժառանգության ոսկե գզրոցներում նշանակալի տեղ ունեն գիտնականի 2 հատորով հրատարակած «Հայաստանի վրացերեն արձանագրությունները»£ (Նաև` «Վրաստանի հայերեն արձանագրությունները»)£ Հետաքրքիր են Պարույր Մուրադյան գիտնական-մշակութաբանի սայաթնովագիտությանը վերաբերող հոդվածաշարերը, որոնք հայոց և վրաց երգարվեստում ուրույն վերլուծություններ են համարվում£ Պարույր Մուրադյանը նշանավոր գիտնականների` ակադեմիկոս Ն. Մառի, Հ. Օրբելու, Երվանդ Տեր-Մինասյանի, Մկրտիչ Ներսիսյանի, Ս. Երեմյանի, Լևոն Խաչիկյանի և այլոց գիտական ժառանգության վերաբերյալ արժեքավոր հոդվածներ է հրապարակել, ինչպես և նրա ուսումնասիրությունների մեջ հայ պատմաբանասիրական հետաքրքիր գիտավերլուծություններ կան Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ղազար Փարպեցու, Հովհան Սարկավագի, Մխիթար Սեբաստացու, Ագաթանգեղոսի և այլ անվանի հայտնիների վերաբերող հայագիտական հետազոտություններ£ Պրոֆեսոր Մուրադյանը 1996 թ. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությամբ տպագրել է «Սուրբ Շուշանիկի վկայաբանությունը» աշխատությունը (գիրք, որն ունեցել է չորս լեզվի թարգմանական հրատարակություն)£ Հայագիտության համար արժեքավոր երևույթ է նաև պրոֆեսոր Մուրադյանի կողմից գրված «Վրաց ժամանակագրությունները»£

Հայագետ, պրոֆեսոր Պարույր Մուրադյանի գիտամշակութային ժառանգության գանձարանում առկա են վրացական պատումների, զրույցների մեծաքանակ արժեքավոր նմուշներ, որոնք դարձյալ հետաքրքիր ուսումնասիրություններ են, գիտնականի կողմից հետազոտված ճշգրտուն ժամանակագրային վկայություններ են, պատմական վավերագրեր£

Հարկ է հավելենք արդ, որ հայագիտության անխոնջ երախտավորը եղել է գիտական, գիտամեթոդական և խմբագրական մի շարք խորհուրդների անդամ, գիտական  զեկուցումներով մասնակցել  է բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու կոնգրեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում£ Երևանում կազմակերպել է «Քրիստոնյա Արևելք» միջազգային գիտաժողովը և հրատարակել  է  նյութեր,  որոնք  ներկայացվել  են  գիտաժողովներում£

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

ՀԺՄ անդամ, լրագրող-հրապարակախոս, մշակութաբան,

հասարակական գործիչ, գրականագետ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։