Համաշխարհային
հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգարժան
պարոն Աբրահամյան
Ձեր գործունեության ընթացքում Դուք մշտապես աչքի եք ընկել հայ գիտության ու մշակույթի, գրականության ու արվեստի հանդեպ հոգատար վերաբերմունքով, ըստ ամենայնի սատարել եք գրողներին, գրական ընթացքի ակտիվացմանը: Մասնավորապես, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության սահմանած «21-րդ դար» մրցանակաբաշխությունը մեծապես նպաստել և նպաստում է մեր մշակույթի տարբեր ոլորտներում ստեղծագործական առաջընթացին ու ձեռքբերումներին:
Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթում քաջառողջություն և նույն անսպառ եռանդն ու նվիրումը Ձեր բազմակողմանի գործունեության մեջ:
ՀԳՄ նախագահ` Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ