«Հրամայողաբար պիտի հոգեփոխվեն կուսակցությունները: Մեր ներքին հակամարտությունները զինակցում են արտաքին թշնամուն` ընդդեմ մեր ժողովրդին և երկրին:
Կույր ատելությամբ հիվանդ` մեր կուսակցություններից ոմանք մոռացել են հայ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան գործը, հանուն որի, իբր թե, կյանքի են կոչված»:
***
«Մենք կգնանք, կգնանք մեր բոլոր ճանապարհներով, մենք պիտի քայլենք, քանի որ դրանք մեր ճանապարհներն են…»:
***
«…երբ կգան կասեն, որ ես զոհվել եմ, չհավատաք, ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու»:
***
Այն ազգը, որ կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լիովին: Թուրքը կկորցնի՝ ուրեմն իրենք, Հայը՝ ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
***
«Մենք մինչև հիմա միայն հանձնել ենք հողերը թշնամուն` մեր գյուղերը, հողերը, և հոգեբանությունը այնպիսին է, որ դիմադրողական ոգին շատ թուլացել է ազգի մեջ: Այդ պատճառով էլ նույնիսկ գտնվում են մարդիկ, որոնք լինելով բարձրաստիճան` կառավարական և այլ մակարդակով, մտածում են, թե մենք պետք է մեր Հայ Դատից հրաժարվենք: Դա նրանից է, որ մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձևն ու հոգեվիճակը չգիտեն: Դրա համար այդպիսի բաներ կարող է պատահի, շատ կա: Իսկ այստեղ փաստորեն ֆորպոստն է մեր ազգի` Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը` Զանգեզուրը: Դրանք գտնվում են անմիջապես(կան) ոչնչացման վտանգի տակ, և սա դատարկ խոսք չէ, իրոք այդպես է: Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել, կատարել հարձակում և կրկնել 1915 թիվը` հեշտությամբ կատարել: Դրա համար մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա և կազմում են տարբեր գաղափարների տակ զինվորական, զինված ջոկատներ: Այս ընթացքում կատարվեց սելեկցիա` ընտրում: Մնացին նրանք, ովքեր իրոք վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի թիզ հող, իրոք որ սա Հայաստան է: Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային, կամ ազգային գործիչները`
Սա Հայաստան է, և վե՛րջ:
Ղարաբաղում արտասահմանցի մի լրագրող հարցրեց Լեոնիդ Ազգալդյանին. «Ի՞նչ գույնի եք դուք, այսինքն` ո՞ր կուսակցությանն եք պատկանում»:
Լեոնիդը մի բուռ հող վերցրեց ու ասաց. «Ահա՛ իմ գույնը»: