Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը նշվեց բանաստեղծ, նկարիչ, մանկավարժ Զավեն Պետրոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ Տավուշի բաժանմունքի նախագահ, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը: Նա անդրադարձավ Զ. Պետրոսյանի գրական գործունեությանը, նշեց նրա տեղն ու դերը արդի հայ գրական աշխարհում: Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի անունից Զ. Պետրոսյանին հանձնեց «Գրական վաստակի համար» մեդալը:
Ելույթ ունեցան և ջերմ խոսքեր ասացին մանկավարժ Ռուսլան Մալինյանը, լրագրող Ոսկան Սարգսյանը, մշակույթի տան տնօրեն Մեքսիդա Վերանյանը և ուրիշներ: Զ. Պետրոսյանի բանաստեղծություններն ընթերցեցին դերասանուհի Ն. Աբրահամյանը, գրադարանավարուհի Հ. Մամյանը և մի խումբ աշակերտներ:
Իսկ հոբելյարը ձեռնունայն չէր եկել. ընթերցողներին նվիրեց իր հերթական՝ «Ճախրող ժայռահավքեր» ժողովածուն:
Ռ. ՄԱԼԻՆՅԱՆ