– Պարոն Միլիտոնյան, ինչպես գիտենք, մարտը գրական տոների ամիս է` Գրողի միջազգային օր, Պոեզիայի միջազգային օր, Մանկական գրքի շաբաթ: Ի՞նչ անելիքներ է նախատեսել Գրողների միությունը:
– Մարտի 3-ին ՀԳՄ-ում լինելու են գրական հանդիպումներ, իսկ մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը, Հ2 հեռուստաընկերության հետ կազմակերպվելու է համահայկական գրական հիմնադրամի մարաթոն, որին կոչ ենք անում մասնակցել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի գրասերներին: Նպատակ ունենք հիմնադրամը համալրելով` օժանդակել գրողների գրահրատարակչական խնդիրների լուծմանը, նրանց ստեղծագործությունների թարգմանության հարցերին, նպաստելու Սփյուռք-Հայաստան գրական կապերի ամրապնդմանը: Ակնկալում ենք մեր գրասերների եռանդուն մասնակցությունը: