Մհեր ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

ԳԹ – Ներ­կա­յաց­րեք Ձեր գիր­քը: «­Մեն ու միակ մո­լո­րակ» գիր­քը…
Մ­հեր Իս­րա­յել­յան – Իմ չոր­րորդ գիրքն է և­ ամ­փո­փում է վեր­ջին ե­րեք տա­րում գրված 21 պատմ­վածք, ո­րոնք բազ­մա­շերտ ա­սե­լիք ու հա­րուստ ներ­կապ­նակ ու­նեն։ Ա­մեն պատմ­ված­քում փոր­ձել եմ խտաց­ված ներ­կա­յաց­նել ինձ այդ պա­հին հու­զած հար­ցե­րը` լի­նի մար­դու, հայ­րե­նի­քի, պա­տե­րազ­մի և խա­ղա­ղութ­յան, սի­րո, ըն­կե­րութ­յան թե հա­սա­րա­կութ­յանն ու աշ­խար­հին հե­տաքրք­րող տար­բեր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ։ Թերևս պար­զա­պես մեջ­բե­րեմ գրքի ա­նո­տա­ցիան. «­Մեն ու միակ մո­լո­րակ» ժո­ղո­վա­ծո­ւի պատմ­վածք­նե­րը մար­դու մա­սին են։ Պար­զա­պես մար­դու, որ ծնվում է ու մեռ­նում, որ ծի­ծա­ղում է և լաց լի­նում, որ ճա­շա­կում է պա­տե­րազ­մի դառ­նա­համն ու ըմ­բոշխ­նում խա­ղա­ղութ­յան բերկ­րան­քը։ Հա­յաս­տա­նը սի­րո կա­րոտ մեր փոքր հայ­րե­նիքն է, Եր­կիր մո­լո­րա­կը՝ մեծ հայ­րե­նի­քը։ Մարդ­կութ­յա­նը միա­վո­րում է խա­ղաղ ու ի­մաս­տա­լից ապ­րե­լու ե­րա­զան­քը՝ այն մեն ու միա­կի վրա, որ պտտվում և դեռ եր­կար շա­րու­նա­կե­լու է պտտվել։
ԳԹ – Ի՞նչ զու­գա­հեռ­ներ եք տես­նում Ձեր և Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի միջև (քա­նի որ նրա ան­վան մրցա­նա­կին եք ար­ժա­նա­ցել):
Մ. Իս­րա­յել­յան – Ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով ժա­մա­նա­կի հան­գա­ման­քը, ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի շար­ժա­ռիթ­ներն ու լեզ­վա­կան տար­բե­րութ­յուն­նե­րը՝ դա­սա­կան ի­մաս­տով զու­գա­հեռ­ներ կդժվա­րա­նա­յի անց­կաց­նել։ Այ­նու­հան­դերձ, ե­թե լավ փնտրենք, ցան­կա­ցած եր­կու գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան մեջ կա­րե­լի է ա­սե­լի­քի ընդ­հան­րութ­յուն գտնել, քա­նի որ եր­կուսն էլ ստեղծ­վել են մար­դու մտքի փայ­լա­տակ­մամբ, պատ­կե­րա­վոր ա­սած։ Դե­միրճ­յա­նի պատմ­վածք­նե­րում մար­դու էութ­յան բա­ցա­հայտ­ման գրո­ղա­կան վար­պե­տութ­յու­նը, երկ­խո­սութ­յուն­նե­րի ան­կեղ­ծութ­յու­նը, նուրբ հու­մո­րը, ընդ­հան­րա­պես մար­դա­սի­րա­կան բնույ­թը հո­գե­հա­րա­զատ է ինձ թե՛ որ­պես ըն­թեր­ցող, թե՛ որ­պես գրող։ Նա էլ է մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով նաև ազ­գա­յին հար­ցեր շո­շա­փում։ Ես իմ պատմ­վածք­նե­րում ու վե­պե­րում, բնա­կա­նա­բար, Դե­միրճ­յա­նին հու­զող շատ հար­ցեր եմ ար­ծար­ծում` ինքն ա­վե­լի հան­դարտ, դա­սա­կան ո­ճով, ես թերևս ա­վե­լի կտրուկ ու եր­ևա­կա­յա­կան մա­տուց­մամբ։ Չ­մո­ռա­նանք ի­հար­կե հու­մո­րը, ճիշտ չա­փա­բաժ­նով։
ԳԹ – Ի՞նչ է ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար մրցա­նա­կը, կո­չում­նե­րը և, ընդ­հան­րա­պես, ճա­նաչ­ված-ըն­դուն­ված լի­նե­լու զգա­ցո­ղութ­յու­նը:
Մ. Իս­րա­յել­յան – Ա­մե­նա­մեծ մրցա­նա­կը այն բերկ­րանքն է, որ զգում ես ստեղ­ծա­գոր­ծե­լուց։ Այ­նու­հան­դերձ, մրցա­նակ­նե­րը ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար գնա­հատ­ված լի­նե­լու ա­ռու­մով կար­ևոր են, սա­կայն շատ կցան­կա­նա­յի, որ Հա­յաս­տա­նում գրա­կան մրցա­նակ­նե­րը շնորհ­վեին ա­վե­լի բաց ու թա­փան­ցիկ ձևով, քննար­կում­նե­րի և մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րի հի­ման վրա։ Հի­մա շատ են տա­րած­ված կեղծ, ին­տեր­նե­տա­յին, հնչեղ օ­տա­րա­հունչ ա­նուն­նե­րով մրցա­նակ­նե­րը, ո­րոնք ընդ­հա­նուր եզր չու­նեն գրա­կա­նութ­յան հետ, իսկ մրցա­նակ շնոր­հող մար­դիկ կամ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը եր­բեմն չեն էլ կար­դա­ցել դափ­նե­կիր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է կո­չում­նե­րին, ես կողմ եմ, որ ար­վես­տա­գետ­նե­րին տրվող պե­տա­կան կո­չում­նե­րը վե­րա­նան, քա­նի որ դրանք դար­ձել են ա­վե­լի շատ մարդ­կանց կա­ռա­վա­րե­լու լծակ, քան թե գնա­հա­տա­կան։ Չեմ կար­ծում, թե այ­սօր Նա­րե­կա­ցուն հի­շում են իր կո­չում­նե­րի հա­մար։ Գ­րո­ղի դեպ­քում, ա­մե­նա­մեծ գնա­հա­տա­կա­նը ըն­թեր­ցո­ղի սերն ու հա­մակ­րանքն է։ Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, և բո­լո­րը բո­լո­րին քչից-շա­տից ճա­նա­չում են, ի­հար­կե այն մի քա­նի հար­յուր, գու­ցեև հա­զար մար­դիկ, ո­րոնք ի­րա­պես հե­տաքրքր­ված են գրա­կա­նութ­յամբ։ Կա­րող եմ ու­րա­խութ­յամբ ա­սել, որ գրա­սեր մարդ­կանց այդ խում­բը սի­րել է իմ գրա­կա­նութ­յու­նը, այ­լա­պես չէի շա­րու­նա­կի գրել։
ԳԹ – Ձեր հե­տա­գա ծրագ­րե­րը, ին­չի՞ շուրջ եք հի­մա աշ­խա­տում:
Մ. Իս­րա­յել­յան – Գ­րա­կան որ­ևէ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն չեմ ծրագ­րում, ա­ռաջ­նորդ­վում եմ ներշն­չան­քով, սա­կայն տե­սա­կա­նո­րեն կու­զե­նա­յի նոր վեպ, գու­ցե մի օր նաև հե­քիաթ­ներ գրել։ Այս պա­հին հիմ­նա­կա­նում ինձ հե­տաքրք­րում է հետ­պա­տե­րազմ­յան ի­րա­կա­նութ­յու­նը։ Վեր­ջին գրքիս հրա­տա­րա­կու­մից հե­տո ար­դեն ութ պատմ­վածք եմ գրել, ո­րոնք կամ­փոփ­վեն հա­ջորդ գրքում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։