ՇՈԻՇԻ՝ ԻՄ ԹԱԳ, ԻՄ ՊՍԱԿ, ՊԱՐԾԱՆՔ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ

Շուշի

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Շուշի՛, դու այլևս պատրանք, ցնորք չես, ես ոտքով եմ հաղթահարում քո բարձունքն, ու ծնկներս կթոտում, փնովում են՝ չոքեչոք ելիր: Ես ծնկի եմ գալիս ու ամեն քայլափոխի տեսնում են գյումրեցի Վարդանին, լիբանանցի Սեղբոսին, սևքարեցի Աշոտին, շատ-շատերին, որոնք ինձ ասում են՝ մեր դեմքերը տրորիր, վստահ բարձրացիր: Ես հասնում եմ բերդի աշտարակներին, որ ճառագում են լուսապսակի նման, շողերը հասցնում մինչև Արևմտահայաստան, Կիլիկիա, Նախիջևան: Ես ոտքս դնում եմ շողերից մեկի վրա, որ ինձ Ակն տանի, դու հասնում ես ետևիցս, ձայնագրող, լուսանկարող, նկարահանող սարքերը շպրտում (<<այդպես չեն գնում բնօրրան>>), արագաձիգ ես անցկացնում ուսս:
Ու ես շարունակում եմ իմ ճամփան:
Կարմիր լուրերի սպասիր, Շուշի՛:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։