Փետրվարի 10-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ Զորի Բալայանի հրապարակախոսական թեմաներով նկարահանված «Խոստովանանք» (ռեժիսոր՝ Արշակ Մարգարյան) ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը արծարծում է արդիական բազում խնդիրներ: Կինոգետ, գրող, արձակագիր Դավիթ Մուրադյանը ներկայացրեց ֆիլմը և շնորհավորեց Զորի Բալայանի 82-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով, որ տաղանդավոր գրողը բազմաթիվ կարևոր էջեր է ստեղծել, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում հրապարակախոսությունը:
Ցուցադրմանը ներկա էին և ֆիլմի հեղինակներին ու հոբելյարին շնորհավորեցին ուսանողներ, գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: