ԴԱՒԻԹ ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Յուլիսի 17-ին Մոնրէալում մահացել է Սփիւռքի մարմրող մշակութային դէմքերից դերասան, դրամատուրգ, թատերագէտ, լիբանանահայ եւ կանադահայ թատրոնի նուիրեալներից Դաւիթ Էվերեկլեանը:
Ծնուել է 1927-ի Մայիսի 1-ին Պէյրութում, 1942-ին աւարտել Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանը: 1943-1945 թթ. մասնակցութիւն է բերել Պէյրութի «Ռուբէն Մամուլեան» թատերախմբին, բեմադրել իր հեղինակած «Պատճառը ես էի» թատրերգութիւնը: Դրանից յետոյ հիմնել ու ղեկավարել է «Լիբանանահայ թատերախումբ»ը ¥1946-1953): 1950-1960 թթ. պարբերական ընդհատումներով վարել է «Պետրոս Ադամեան» թատերախումբը: 1956-1959 թթ. եղել է բեմադրիչ «Գերմանիկ», 1961-1966 թթ.՝ «Պէյրութահայ քուլիսականներու» խմբերում: 1978-ից Էվերեկլեանը հաստատուել է Մոնրէալում: 1978-1985 թթ. մասնակցութիւն է բերել տեղի «Արմէնեան» թատրոնին, հրատարակել «Կեանքի ելեւէջ» պիէսը ¥1983¤: 1979-1989 թթ. վարել է «Արձագանգ հայ աշխարհէն» խորագրով հեռուստատեսային հաղորդումների շարքը:
Հայ բեմին գործուն ծառայութեանը զուգընթաց՝ Դաւիթ Էվերեկլեանը գրի է առել թատերագիտական կշիռ կազմող գրքեր, որոնց թւում՝ «Թատերայուշեր եւ նիւթեր լիբանանահայ թատրոնի պատմութեան» ¥Պէյրութ, 1971¤, «Թատերական կեանքիս ճամբուն վրայ…» ¥Լոս Անճելըս, 1989¤, «Միշտ… թատերական կեանքիս ճամբուն վրայ» ¥Լոս Անճելըս, 1999¤, որոնք խորքով ուրուագծում էին անցեալ դարակէսի Մերձաւոր Արեւելքի ազգային թատրոնի հարուստ պատմութիւնը, ինչպէս նաեւ երեւան բերում իր արահետը, որը եղել է ու կը մնայ Սփիւռքի «թատերական կեանքի ճամբու վրայ»:
Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։