ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ

Հայկական թարգմանչական դպրոցը մեծ կորուստ ունեցավ: Կյանքի 78-րդ տարում իր մահկանացուն կնքեց նշանավոր թարգմանիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Սեֆերյանը:
Սոնա Սարգսի Սեֆերյանը ծնվել է 1939 թ. Հալեպում: 1947 թ. Սեֆերյանների ընտանիքը տեղափոխվում է Խարհրդային Հայաստան: 1960 թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ նա իր հետագա ողջ կյանքը նվիրում է Մայր բուհին՝ կրթության լույս տարածելով մի շարք սերունդների վրա: 1970 թ. Սոնա Սեֆերյանի նախաձեռնությամբ հիմնվում է ԵՊՀ թարգմանչական բաժինը: Սոնա Սեֆերյանը հայտնի է 20-րդ դարի անգլո-ամերիկյան գրականության առավել հայտնի ընթերցվող ստեղծագործությունների թարգմանություններով, ինչպիսիք են՝ Լ. Քերոլը, Ռ. Քիփլինգը, Ք. Գրեհեմը, Ք. Մենսֆիլդը, Ս. Ֆիցջերալդը և այլն: Տաղանդավոր գիտնականը իր կյանքի զգալի մասը նվիրել է շեքսպիրյան ուսումնասիրություններին՝ տարիներ շարունակ ղեկավարելով ԵՊՀ շեքսպիրագիտության կենտրոնը: Ս. Սեֆերյանը բազմաթիվ գիտական աշխատությունների և բառարանների հեղինակ է: 1988-ին հիմնել է «Աստղիկ» տարեգիրքը:
Մեծ է Սոնա Սեֆերյանի դերը հայ թարգմանական գրականության զարգացման գործում, և նրա անունը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.