ՈՉ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ռեպլիկ
Վերջերս «Արմքոմեդի» հաղորդաշարում ակնարկ եղավ Արա Աբրահամյանի գլխավորած «Ազգային միասնություն» շարժման վերաբերյալ, որտեղ նշվեց, որ Գրողների միությունը և Էդվարդ Միլիտոնյանը այդ շարժման մասնակից են:
Տեղեկացնում ենք, որ շարժման խորհրդակցությանը հրավիրվածների շարքում են եղել նաև ստեղծագործական միությունների նախագահները: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը խոսել է ոչ թե ԳՄ-ի անունից, այլ ցանկություն է հայտնել, որ Հայաստանում կազմակերպվող յուրաքանչյուր կուսակցություն կամ շարժում ունենա մշակույթի աջակցության ծրագիր: Ստեղծագործական միություններում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված մրցույթ է հայտարարված ՀԳՄ-ի, ՀՀԿ, ՌՀՄ, ՀՀՄՆ և Սփյուռքի նախարարության հետ համատեղ, խոսքը նաև այդ մասին է եղել:
Կարծում ենք` ԳՄ-ի և այլ ստեղծագործական միությունների` «Ազգային միասնություն» շարժմանը մասնակից լինելը, երևի, «Արմքոմեդի»-ի տղաների մոտ հումորային ենթատեքստ է ունեցել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։