ԲԱՐԻ՛ ԳԱԼՈՒՍՏ, ՄԵԾ ՈՒԽՏԱՎՈՐ / Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մենք տասնյոթ դարեր ի վեր
Լուսավորչի հավատով վեհ,
Մաքառումով բազմաչարչար,
Կերտել ենք գիր, վանք ու տաճար,
Արարել ենք լույսի կաճառ,
Պարգևել ենք Մաշտոց-հանճար,
Սուրբ Գրիգոր Նարեկացի
Վարդապետին Աստվածածին£
Մեծ եղեռնի ցավն ենք տարել,
Ստեղծելով ենք մաքառել,
Ավարայրի ոգով անպարտ
Կանգնեցրել ենք Սարդարապատ:
Մեր հին եղբայր Հռոմի հետ
Դիմակայել ենք առհավետ:
Ձայնով հայկյան աղեղնավոր.
– Բարի՛ գալուստ, Մե՜ծ ուխտավոր,
Քո աղոթքը բարի, բեղուն,
Մեր սրբազան հայոց հողում,
Աղավնաթույր, սիրով լեցուն
Թև է առնում ու թևածում,
Բյուր ազգերին դառնում նեցուկ,
Խաղաղություն ամենեցուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։