Ապրիլի 2-ին Նյուրնբերգի (Գերմանիա) Ազգային թատրոնում կայացավ Կարինե Խոդիկյանի «Վիճակախաղ»//«Պատերազմի կանայք» պիեսի առաջնախաղը: Բեմադրությունը՝ Պատրիսիա Բենեքի: Ներգրավված են թատրոնի լավագույն դերասանները: Առաջնախաղին, հեղինակից բացի, ներկա էր նաև տեղի հայ համայնքի ղեկավար տիկին Մարգարիտ Ասոյանը: Ներկայացումը մտել է խաղացանկ և, ըստ պայմանագրի, երկու տարի կներկայացվի գերմանացի հանդիսատեսին:
Նյուրնբերգյան առաջնախաղ
