Լեհական «temat» գրական-բանասիրական-մշակութային հանդեսի՝ օրերս լույս տեսած 1915-ի աշուն-ձմեռ միացյալ համարը պատկառելի անդրադարձ է կատարել արդի հայ պոեզիային: Հանդեսը բացվում է Գագիկ Դավթյանի ստեղծագործություններով: Հրապարակվել են Վարդան Հակոբյանի, Էդվարդ Հարենցի բանաստեղծական շարքերը և լեգենդար կոմպոզիտոր-դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված՝ Էդվարդ Միլիտոնյանի պոեմը: Հիշեցնենք, որ թարգմանիչ Կալինա Իզաբելա Զիոլան և հանդեսի գլխավոր խմբագիր Դարիուշ Տոմաշ Լեբյոդան Հայաստանի ԳՄ պատվավոր անդամներ են:
Գագիկ Դավթյանի և Էդվարդ Հարենցի բանաստեղծությունները ներկայացված են նաև «Մշակութային արձանագրություն» հանդեսի նոր համարում՝ դարձյալ Կալինա Իզաբելա Զիոլայի թարգմանությամբ:
Սեփ. լրտ.