ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը փաստեց, որ, համաձայն ՀՀ Ազգային ժողովի «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի, հաստատվել է ՀԳՄ վերափոխված կանոնադրությունը:
Այնուհետև ՀԳՄ նախագահը քննարկման դրեց քարտուղարության առաջարկությունը՝ «Արտասահմանյան գրականություն» հանդեսի նոր խմբագրի պաշտոնում ներկայացնելով բանաստեղծ, թարգմանիչ Վահե Արսենի թեկնածությունը: Նախագահության անդամները նշեցին Վահե Արսենի՝ թարգմանության ոլորտում ձեռք բերած հմտությունները, լեզուների իմացությունը, կապերը արտասահմանյան մի շարք գրական կազմակերպությունների հետ, կազմակերպչական ունակությունները, որոնք հիանալի նախադրյալներ են հանդեսն առավել բազմազան և բովանդակային դարձնելու համար: ՀԳՄ նախագահությունը միաձայն հաստատեց Վահե Արսենի թեկնածությունը «Արտասահմանյան գրականություն» հանդեսի խմբագրի պաշտոնում:
Քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։