ՊՈԵԶԻԱՅԻ ԳԱՐՈՒՆ

ՊՈԵԶԻԱՅԻ ԳԱՐՈՒՆ
«Պոեզիայի գարունը» պոեզիայի ամենահին փառատոնն է Լիտվայում: Առաջին անգամ կազմակերպվել է 1965 թվականին՝ Լիտվայի գրողների միության կողմից և պահպանելով ավանդույթը՝ անցկացվում է ամեն տարի մայիսի վերջին շաբաթը: Այս տարի լիտվական «Պոեզիայի գարուն» փառատոնը գալիս է Երևան: Ձեզ կընձեռվի հնարավորություն՝ հանդիպելու լիտվացի երեք բանաստեղծների՝ Անտանաս Ա. Յոնինասին, Լյուտաուռաս Դեգեզիսին, Գիտաս Նոռվիլասին, և լսելու նրանց բանաստեղծությունները լիտվերեն, հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում՝ Եվրոպայի օրվա, ինչպես նաև Լիտվայում գրականության ամենահայտնի՝ «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում:
Մայիսի 22-ին, ժամը 18:00-ին Դուք սիրով հրավիրված եք Լիտվայի Պոեզիայի երեկոյին՝ լսելու լիտվական պոեզիա և քննարկելու այն լիտվացի բանաստեղծների հետ: Միջոցառումը տեղի է ունենալու Հայաստանի գրողների
միությունում՝ Մարշալ Բաղրամյան պող., 3 շենքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։