Ամեն փետրվարին Ադրբեջանը` «Խոջալուի ցեղասպանությունե ձևակերպմամբ, սկսում է իր լայնամասշտաբ քարոզչությունը, ավելի ու ավելի ընդարձակելով սեփական քարոզչամեքենայի ծավալման աշխարհագրությունը: Նման ակտիվ գործունեությունը պայմանավորված է Խոջալուի դեպքերի ադրբեջանական փաստարկների սնանկությամբ, երբ տարիների հետ ավելի է բարդանում կեղծարարությունը որպես ճշմարտություն մատուցելը: Ադրբեջանի կողմից Խոջալուի հետ կապված ամեն ինչ կեղծվում է` սկսած նկարներից ու զոհերի ցուցակներից, ավարտած ականատեսների վկայություններն ու ողբերգության շարժառիթները: Հետագա տարիները փաստեցին, որ ղարաբաղյան ազատագրական պոռթկումը ճնշելու ռազմավարության սխեմայում Ադրբեջանի համար չափազանց մեծ էր Խոջալուի գործոնը: Խոջալուն այն 5 կրակակետերից մեկն էր, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Նաև սրանով է պայմանավորված ազերիների այսօրինակ երկարատև հիստերիան, որն ավելի է սրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ազերիները Խոջալուի դեպքերը ցեղասպանություն որակելով ոչ միայն փորձում են աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանությունից, այլև Սումգայիթի, Բաքվի և Ադրբեջանի այլ շրջաններում հայերի դեմ իրականացված կոտորածներից: Սակայն, չնայած աննախադեպ ջանքերին ու ֆինանսական ահռելի շռայլումներին, ադրբեջանական քարոզչության հետագիծը ավելի ամառվա գետ է հիշեցնում, ինչը այլ կերպ չէր էլ լինի, երբ կեղծիքի մեխանիզմը առաջինը կեղծիքի տիրոջն է մոլորեցնում` արդարության դուռը ցույց տալով և դեպի վիհը առաջնորդելով: Կեղծիքն ու այլատյացությունը, մանավանդ քաղաքականության մեջ, թմրանյութի հանգույն կախվածության մեջ են գցում ոչ միայն անհատների, այլև, ինչպես Ադրբեջանի օրինակն է, համարյա ողջ բնակչությանը: Եվ արդեն թունավորված ազերիներն ավելի ու ավելի են շատացնում կեղծիքի չափաբաժինը՝ իրենց խելագար երազներում վայելելով հայերի «պարտությունըե: Խոջալուի դեպքերի մասին պատմող ազերիների ֆիլմերում միակ իրականը բազմադեմ կեղծիքների հետապնդումներից ճողոպրող ճշմարտության կերպարն է: Ավելիին ադրբեջանական քարոզչությունը չի էլ ձգտում: Xocali.net կայքը շեշտում է, որ «1992 թ., երբ հիշողությունը թարմ էր ու հնարավորություն կար տեղում հարցում անել` համեմատելով ողջ մնացածների ու մահացածների ցուցակները, դա չի արվել: Այժմ՝ դեպքերից 20 տարի անց, Ադրբեջանում սկսել են ֆիլմեր նկարել, վերհանել «արխիվային փաստաթղթերե ու վկաների պատմություններ ձայնագրել: Օրինակ՝ «Այնտեղ, ուր մարել է արևըե ֆիլմում Խոջալուի ողջ մնացած բնակչուհին կիսվում է իր հիշողություններով. «Իմ ամուսնուն` Էլմար Ահմեդովին, գնդակահարել են հայերըե: Հաշվի առնելով, որ աղդամյան դեպքերի անվանական լրիվ ցուցակը դեռևս 1992 թ. «Խոջալու. Շահիդներ ու շեհիդներե գրքում հրապարակել է Հավվա Մամեդովան, կարելի է դյուրությամբ պարզել` մտացածին ամուսնու անունը կա՞ ցուցակում: Իրականում 126 համարի ներքո նշված է ոմն Էլմար Ահմեդով, սակայն 1992-ի փետրվարի 26-ի դրությամբ այս Ահմեդովն ընդամենը 6 տարեկան էր: Հարկ է արձանագրել, որ սա վառ երևույթն է այն բանի, թե ինչպես են լեգալացվում կեղծիքներն ու զանգվածային գիտակցության մանիպուլյացիա կատարվում, հույս ունենալով, թե որևէ մեկը չի վերստուգի, վերլուծի կամ էլ համեմատի ցուցակներըե: Այլ խոսքով, Խոջալուի ողբերգությունը ազերիների համար վերածվել է սպեկուլյատիվ քաղաքաքարոզչական կապիտալի, որի համար Ադրբեջանը աշխարհով մեկ մուշտարիներ է փնտրում: Ըստ Ադրբեջանի Միլի մեջլիսի Խոջալուի ողբերգության գծով հանձնաժողովի նախագահ Ռամիզ Ֆաթալիևի՝ նախկին չփաստարկված 613-ի փոխարեն, սպանվածների թիվն իրականում 710 է. հերթական աճպարարությունը, երբ անհրաժեշտ պահի կարող ես քո ուզած թիվը մատուցել, որն ազերիների պարագայում հնարավոր է՝ հազարների հասնի: Մինչդեռ սպանվածների ցուցակների կեղծումները հանգամանորեն ուսումնասիրվել են դեռևս 2012 թվականին: Սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը նշում է, որ գոյություն ունեն 3 պաշտոնական՝ միմյանցից տարբերվող ցուցակի տարբերակներ, և դրանցից ոչ մեկում 613 անուն չկա ընդգրկված: Առկա ցուցակներում ներառված են 630, 601 ու 508 անուններ: Սպանվածներից ավելի քան 70 տոկոսը 18-60 տարեկան տղամարդիկ են, որոնց մի մասը Խոջալուի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ այլ վայրում ու այլ ժամանակահատվածում են մահացել: Սակայն ճշմարտություն, բացահայտում, արդարություն, ազնվություն հասկացությունները խորթ են ազերիական տրամաբանությանը: Կարևորը կեղծիքը բարձրաձայնելն է օրվա բոլոր ժամերին և որտեղ հնարավոր է: Ազերիները սպառնում են նաև դիմել միջազգային դատարան և ընդամենը սպառնում են, քանի որ կեղծիքի հռետորաբանությամբ հնարավոր է շփոթեցնել միամիտներին, բայց ոչ՝ արդարադատությանը:
Կարդալ նաեւ․․․

Հովիկ ՀՈՎԵՅԱՆ
Բացարձակ ազատության ու անկախության գաղափարը միֆ է: Բացարձակը միայն տիեզերական…

Սամվել ԿՈՍՅԱՆ / ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ
Բուլղարիայի «Հայրենասիրական ճակատ» կուսակցության պատգամավորները ևս համալրեցին Բաքվի տխրահռչակ «անցանկալի…

ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ / ԽՈՍՔԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Տխրությունով, սիրով, Բախտով հարբած եղիր, Մի քիչ պարտված մնա, Մի…