Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով, բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանին շնորհվել է Սերբիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգև` Ոսկե մեդալ` ստեղծագործական աշխատանքի 40-ամյակի առթիվ և հայ-սերբական գրական ու մշակութային կապերն ամրապնդելու գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար: Սերբիայի Հանրապետության պետականության տոնի առթիվ, նախագահական պալատում, ի թիվս անվանի այլ մտավորականների, Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Բաբկեն Սիմոնյանին հանձնել է Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգևը:
Կարդալ նաեւ․․․
Զորի Բալայանի 80-ամյակը Մոսկվայում
Փետրվարի 4-ին Մոսկվայի Արվեստի աշխատողների կենտրոնական տանը տեղի ունեցավ ճանաչված…
Հայաստանի Գրողների միության շնորհավորանքը Լևոն Տեր-Պետրոսյանին
Հայաստանի Գրողների միության շնորհավորանքը Լևոն Տեր-Պետրոսյանին Մեծարգո պարոն Լեւոն Տեր-Պետրոսյան,…
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ / ԱՊԱՇԽԱՐԱՆՔ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, պատմաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ…

