Մշակութային կյանքում իր տեղն ու դերը ամրագրած «Անդին» ամսագրի խմբագրակազմի հրավերով Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ամսագրի 2013-14 թթ. մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Մրցանակի արժանացան
Վահան Սաղաթելյանը և Թադևոս Խաչատրյանը՝ լավագույն էսսեի համար:
Լևոն Ջավախյանը և Արամ Պաչյանը՝ լավագույն արձակի համար:
Հրաչյա Սարուխանը և Վահագն Աթաբեկյանը՝ լավագույն պոեզիայի համար:
«Տարվա հերոս» մրցանակը տրվեց ժամկետային զինծառայող Հայկ Հակոբյանին:
Հատուկ մրցանակը` «Անդինի հայտնությունը», ստացավ երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը: