Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Կուզեի, որ գալիք 15 թիվը եղերական նախորդի հատուցման Արարատը դառնար բոլոր առումներով՝ ծնունդներով, ոգեղեն արարումներով, հզոր բանակով, հայրենասեր առաջնորդներով:
Որ հինավուրց մեր ազգի արարչագործ, ընդվզող, անպարտ ոգին ու միասնականությունը չպարփակվեն մեր ազգագրական պարերի մեջ, այլև պահպանվեն որպես գեն ու տեսակ՝ հանուն արժանապատիվ գոյատևման, ընդդեմ թշնամու և սրիկայի:
Մնացյալը՝ օպերան ռաբիզից, որոմը սերմացուից, ղեկավարը թալանչուց, Եհովան Հիսուսից, թատրոնը կապիկությունից տարբերելը, ձեռքի հետ շտկելու խնդիրներ են:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։