ՁՄԵՌԱՅԻՆ ԷՔՍՊՐՈՄՏ
Ձյունն է փաթի՜լ-փաթիլ հանդարտորեն իջնում,
Ագռավները սսկվա՜ծ կուչ են եկել ծառին…
Սովն ու ցո՛ւրտն են, անշո՛ւշտ, անտանելին կյանքում,
Ու վա՛յ նրանց, ովքեր տանիք չունեն գլխին…
Մերկ ճյուղերին տխո՜ւր, սուսիկ-փուսիկ շարված՝
Այս խեղճերի տեսքից մղկտում է հոգիս…
Հնա՛ր լիներ` թախծոտ կտուցները սրանց
Անհո՜ւն գորովանքով կսեղմեի կրծքիս…
Ախր սրանք ըմբո՛ստ, այն տոկուն հավքերն են,
Որ մեր այս փո՜ւչ կյանքից երբեք գութ չեն հայցել…
Ու թեև շա՛տ հաճախ զզված կռկռում են,
Բայց էլի չե՜ն փորձում հայրենիքը լքել…