Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Չթվա, թե անկախության ավելի քան քսան տարիների ընթացքում չենք ցանկացել լավն ու բարին, թեև արձագանքները հաճախ հուսադրող չեն եղել: Այդուհանդերձ, փորձենք մեր ցանկությունները «պարտադրել» 2015-ին:
Շատ կուզեի, որ մեր ժողովուրդն ու երկիրը վերջապես կարողանային դուրս պրծնել մուրճի ու զնդանի արանքից, մեր իշխանություններն ու երկրի անտես կառավարիչները վերջապես հասկանային հասարակության պահանջներն ու ցանկությունները, որ նրանք մեզ իրենց սիրելու և գնահատելու առիթներ տային, և հունվարի 1-ից սկսած` թև թևի կառուցեինք մեր երազանքի երկիրը:
Առատություն, սեր, անխռով օրեր, ապագայի հանդեպ հավատ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։