Երեկո` «Արագածոտնի ռիթմերը»

ՀԳՄ
ՀԳՄ
ՀԳՄ

ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Արագածոտնի ռիթմերը» խորհրդանշական խորագիրը կրող երեկո:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կարևորելով մարզային բաժանմունքների` մասնավորապես Արագածոտնի բաժանմունքի գործունեությունը, նշեց, որ նման հանդիպումները միտված են գրական-մշակութային կապերի ամրապնդմանը, միմյանց լավ ճանաչելուն և արժևորելուն, ընթերցանության խթանմանը…
Արագածոտնի մարզպետի և իր անունից ներկաներին ողջունեց ու շնորհավորեց փոխմարզպետ Նունե Մովսիսյանը:
«Առանց գրող-ընթերցող կապի հաստատման ու ամրապնդման, առանց անբռնազբոս, անմիջական շփումների անհնար է պատկերացնել գրական-մշակութային գործը»,- ասաց միջոցառման նախաձեռնության հեղինակը` Արագածոտնի գրական բաժանմունքի ղեկավար, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանն ու ներկայացրեց Արագածոտնի մարզի հանրաճանաչ գրողներին` Սասուն Գրիգորյանին, Վառլեն Ալեքսանյանին, Ռուզան Ասատրյանին, Նորայր Գրիգորյանին, Ռազմիկ Գալստյանին, Երվանդ Պետրոսյանին, Ռոլանդ Շառոյանին, Ղուկաս Սիրունյանին, վերջինիս դստերը` Շողերին, Անահիտ Արփենին, Ալիխանե Մամեին և այլոց:
Իրենց ստեղծագործությունների ընթերցումով հանդես եկան հեղինակները:
Ելույթ ունեցան ասմունքող Գայանե Սամվելյանը, բանաստեղծ, երգիչ-երգահան Արսեն Համբարյանը:
Հետաքրքիր էին Աշտարակի թիվ 1 դպրոցի 7-րդ դասարանցիների ելույթները` ժողովրդական երգերն ու պարերը (դասղեկ` Կարինե Մարտիրոսյան, ուսուցիչներ Անահիտ Բասիլյան, Աստղիկ Ղափանցյան):
Երեկոն վարում էր Աննման Շահբազյանը:

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։