ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Armenian_Genocide_Memorial_in_Der_Zor,_Syria

ekexeci

Armenian_Genocide_Memorial_in_Der_Zor,_SyriaՀայ գրողները՝ հայրենիքում թե Սփյուռքում, ցասումով ընդունեցին, այսպես կոչված, «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սեպտեմբերի 21-ին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման լուրը:
Խստագույնս դատապարտելով համազգային ուխտատեղի հռչակված սրբավայրի նկատմամբ իսլամական ահաբեկչական խմբավորման իրականացրած վանդալիստական այդ գործողությունը՝ գրողները կոչ են անում բոլոր քրիստոնյա երկրներին ու ժողովուրդներին, միջազգային հանրությանը՝ զորավիգ լինել հայ եկեղեցու պաշտպանությանը, իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարված վայրագության դեմ՝ նման ոճրագործությունների հնարավոր կրկնումը կանխելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։