ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՀԳՄ
ՀԳՄ
ՀԳՄ

 

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը անդրադարձավ նախատեսված գրական մարաթոնի անցկացմանը, որը հետաձգվել էր Քեսաբի դեպքերի հետ կապված, ապա նոր առաջարկ ներկայացրեց, համաձայն որի՝ ՀԳՄ գործունեությանը ցանկացողները կարող են աջակցել կոնկրետ ծրագրերի տեսքով: Մասնավորապես, Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցին պատրաստվում է մի քանի լեզվով հրատարակել Մեծ եղեռնի զոհ բանաստեղծների ժողովածուները: Կարևոր է զարգացնել գրական կապերը այլ երկրների մշակութային կառույցների հետ. այդ նպատակով տարբեր անթոլոգիաներ հրատարակելով, ապահովելով հայ գրողների մասնակցությունը միջազգային գրական բազմաբնույթ միջոցառումներին և այլն: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը հրապարակեց ապագա բարերարներին հղված ՀԳՄ տեքստը (հայտարարության տեքստը՝ 2-րդ էջում): Եղան տարբեր առաջարկություններ: Քննարկմանը մասնակցեցին Ա. Նալբանդյանը, Ս. Կոսյանը, Վ. Ալեքսանյանը, Կ. Խոդիկյանը: Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացող ՀԳՄ միջոցառումները: Հայաստանում են գտնվում սփյուռքահայ գրողներ: Նախատեսված է նրանց հրավիրել ՀԳՄ բանավեճի ակումբ, հադիպում կազմակերպել ուսուցիչների հետ: Հոկտեմբերին Օշականում անցկացվելու է հերթական Թարգմանչած տոնը: Նոյեմբերին կկայանա պոեզիային նվիրված լիանիստ: Կլինեն տարբեր միջոցառումներ, քննարկումներ, հոբելյանական երեկոներ, շնորհանդեսներ և այլն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։