«Ձնհալ» օգոստոսյան տապին

«Ձնհալ»  օգոստոսյան  տապին
2014 թ. օգոստոսի 8– ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը մարդաշատ էր: Այդ օրը տեղի ունեցավ ամերիկահայ գրող Խորեն Արամունու «Ձնհալ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը վարում էր հաղորդավար, ասմունքող Գայանե Սամվելյանը: Գիրքը ներկայացրեց թատերագիր, գրականագետ Լևոն Մութաֆյանը: Շնորհավորանքի, ողջույնի խոսքով հանդես եկան բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Հախվերդյանը, Արամունու ուսուցիչ Նորայր Էլսայանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ով նվիրեց հեղինակի ինքնատիպ դիմաքանդակը, բանաստեղծներ Մանասեն, Տիգրան Գաբոյանը, Տիգրան Ռշտունին, երգահան Սասուն Պասկևիչյանը և այլք: Ցերեկույթն ընդմիջվում էր Գայանե Սամվելյանի՝ «Ձնհալ» վեպից հատվածների ընթերցումով: Այնուհետև հանդիսատեսը ունկնդիր եղավ Խորեն Արամունու դստեր՝ Սոսե Արամունի-Քեշիշյանի հայկական ազգային երգերի կատարմանը, որն ուղեկցվում էր Նինոյի կիթառի գեղեցիկ նվագակցությամբ: Միջոցառումը եզրափակեց Խորեն Արամունին իր շնորհակալական խոսքով, որից հետո ներկաները ստացան «Ձնհալ» գիրքը` հեղինակի մակագրությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։