Հասմիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԳՄ-ն պատվով է կրել բարդ ժամանակների ծանր բեռը
Ստեղծման օրից մինչև այսօր Հայաստանի գրողների միությունը միշտ պատվով է կրել հայ գրական կյանքին բաժին հասած հակասական և բարդ ժամանակների ծանր բեռը: Այն իր 80-ամյա գործունեության ճանապարհին նպաստել է հայ գրական-մշակութային կյանքի հարաճուն ընթացքը կենդանի պահելուն և ուղղորդել երիտասարդ գրողների բազում սերունդների, ապահովելով համաշխարհային գրականության անդաստանում մեր դարավոր մշակութային ժառանգության համար պատվելի տեղ` ի նպաստ հայ ժողովրդի կրթության, գիտության, հասարակության զարգացման և առաջընթացի:
Ուրախությամբ արձանագրում եմ այն երկար տարիների բարի ավանդույթները, որոնք հաստատվել են Վարպետի անունը կրող գրադարանի և Հայաստանի գրողների միության միջև:
Երևանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի աշխատակազմի և բազմահազար ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ:
Գրական մեծ օջախին մաղթում եմ հարատևություն և նոր բացահայտումներ, որ պատիվ կբերեն և՛ մեր ժողովրդի փառահեղ գրական անդաստանին և՛ Ձեզ` որպես տեր Մեծ Օջախի, որ կոչվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ:

Հասմիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանի տնօրեն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։