Հրատարակվել է Վրաստանի գրողների ստեղծագործական միության և Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության «Կամուրջ» տարեգրքի 2013 թ. հատորը: Ինչպես խմբագրականում նշում է տարեգրքի կազմող և գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը, հերթական «Կամուրջն» իր ավանդական ու նոր խորագրերով, ինչպես միշտ, թերևս ավելի լայն ձևաչափով, իրար է ներդաշնակել ինչպես վիրահայ ու վրացական, նաև Սփյուռքի մշակութապահպան գործերը՝ շարունակելով բարեկամությունն ու բարին խորացնելու իր առաքելությունը: Բազմաբնույթ և բազմաբովանդակ են տարեգրքում առկա ժանրերը, որոնք դասակարգվել են «Արձակ և չափածո էջեր», «22 տարվա ընդմիջումից հետո` «Սևծովյան այգաբացը» նորից «Կամուրջում», հրապարակագրություն», «Օտարագիր, բայց ոչ օտար», «Մեր հայրենակիցները Հայաստանում և Սփյուռքում», «Դասական էջեր», «Գրական միջօրեականներ», «Հյուր են Հայաստանի և Արցախի երիտասարդ գրողները», «Ժառանգորդները Հայոս-Քարթլոսի», «Թարգմանական էջեր» և այլ խորագրերի ներքո: Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության կողմից լույս տեսած «Կամուրջ-2013»-ը հրատարակվել է մեկենասությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության, ամերիկաբնակ բանաստեղծ Ավիկ Դերենցի (Դեիրմենջյան), ամերիկաբնակ գրականագետ, հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանի:
Կարդալ նաեւ․․․
ՄՈՒՐԱՑԱՆՅԱՆ ՕՐԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախում գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստում է ԼՂՀ գրողների միությունը, ում…
Մամլո ասուլիս` նվիրված Հովհաննես Թումանյանի Թիֆլիսյան տան գործընթացին
Հունիսի 10-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ…
ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԳՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Ապրիլի 28-ին Հրազդան քաղաքում բացվեց ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի գրասենյակը:…

