Երկու գրքի շնորհանդես

ՀՀ Սփյուռքի նախարարությունում, մայիսի 23-ին կազմակերպվել էր Վահան Բայբուրթյանի և Հովհաննես Զատիկյանի գրքերի շնորհանդեսը:
Վ. Բայբուրթյանի իրանահայության պատմությանը նվիրված գիրքը արժանի գնահատականի արժանացրին Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Սաֆրաստյանը, Ջուղայի հոգևոր առաջնորդն ու Իրանի դեսպանատան աշխատակիցը: Հ. Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» գրքի խմբագիր Տ. Պետրոսյանը մանրամասնեց գրքի արժանիքները և առաջարկեց այն թարգմանել օտար լեզվով, որը լավագույն ներդրում կլինի Մեծ Եղեռնի 100-ամյակի պատմագրության հարցում: Գրքի հրատարակիչ «Նորավանք» գիտական հիմնարկի ներկայացուցիչ Ա. Սիմավորյանը նշեց, որ գիրքը մեր պատմական հայրենիքի այդ հատվածի բովանդակալից, բազմաթիվ աղբյուրների հիման վրա գրված մենագրություն է:
Գրքի հեղինակը պատմեց, որ պապի պատմածներից, սկսած Խոտորջրից մինչև Կարսի Պերնու գյուղ, իր ընտանիքի պատմությունը լրացրել է փաստաթղթերով և ստեղծվել է 22 քաղաքների, 418 գյուղերի սոցիալ-տնտեսական, մշակութային ամբողջական պատկերը, ապա տեղեկացրեց, որ պատրաստվում է երկրորդ գիրքը, որն սկսվելու է 1900 թվականից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։