• Հաճախ է պատահում, երբ մեկի «ցնորք աղջիկը» մյուսի կինն է…
• Աստված ստեղծեց տղամարդուն, իսկ կինը՝ ամուսնուն:
• Ամուսնության ամենամեծ անհարմարությունն այն է, որ երբեմն հաստատապես չես իմանում՝ ընկերներդ նախանձու՞մ են քեզ, թե՞ ցավակցում:
• Երբ տղամարդը խնդրում է կնոջ ձեռքը, կատարում է ամենամեծ հաճոյախոսությունը: Եվ, սովորաբար, դա վերջինն է լինում:
• Տղամարդը, որին թվում է, թե իրեն մինչև վերջ հասկանում են, նույնչափ դժբախտ է, որքան կինը, որ իրեն համարում է չհասկացված:
• Զարմանալի է, թե ամուսնությունից որքան քիչ ժամանակ անց է տղամարդը առավոտյան համբույրը նույնպես դիտում իբրև իր տնային աշխատանքներից մեկը:
• Որքա՜ն անարդարացի է. մորը 20 տարի է պահանջվում իր տղային խելքի բերելու համար, մինչդեռ գալիս է մեկ ուրիշը և 20 րոպեում նրան հանում է խելքից:
• Կինն առաջին անգամ ամուսնանում է սիրելով, երկրորդ անգամ՝ հանուն ընկերության, երրորդ անգամ՝ հանուն աջակցության, իսկ չորրորդ անգամ՝ սովորույթի ուժով:
• Ամուսնությունը հուշանվեր է, որ, որպես ժառանգություն, մնում է սիրուց:
• Չի կարելի ասել, թե կինը տղամարդու կեսն է. ամուսնացած տղամարդը ինքը հենց կես տղամարդ է:
• Աղջկա համար ամենադժվարին խնդիրը կյանքում տղամարդուն ապացուցելն է, որ վերջինիս մտադրությունը լուրջ է:
• Շնորհալի սիրեկանը նման է լավ խոհարարի, ով գիտե ժամանակին կրակը հանգցնել:
• Լավ կինը ճանաչվում է նրանով, թե ինչ է անում, լավ ամուսինը՝ թե ինչ չի անում:
• Երբ աղջիկն ամուսնանում է, շատերի ուշադրությունը փոխանակում է մեկի… անուշադրությամբ:
• Կնատյացը իսկ և իսկ նույն պարզամիտ ջայլամն է. գլուխը թաքցնելով ավազի մեջ՝ կարծում է, թե ամեն ինչ լավ է:
Թարգմանեց ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ