Ներկայացնում եմ գրական կյանք մտնող մարդուն, ով ձեռագիր ունի: Գրում է առանց զարդանախշերի ու երկարաբանությունների Մարդու մասին, ով այդպես էլ լիարժեք չհասկացավ Աստծուն և սայթաքեց: Նաև Մարդու մասին, որ ճախրել ու սավառնել էր ուզում, բայց ամենուր սուրացող քամիներ տեսավ, որոնք այլևս անվերջանալի են թվում: Եվ Մարդու մասին, ով իր տան պատուհանից նոր հորիզոններ է փնտրում հայրենի երկրի վաղվա օրվա համար: Գրական աշխարհ է մտնում մեկը, ով խիզախում է լինել բանաստեղծ: Մեկը, ով վաղուց է իր պատրանքներում լուսավոր տողեր ստեղծել և հանձնել սպիտակ թղթին. «Կարթնանամ հայացքիդ ներքո». գեղեցիկ տող սիրո մասին, որ հուսադրում է: Դյութվող լուսինն է նրան ուրախացնում և բացվող օրը: Իսկ մանկության թթենին արդեն անցյալում է, որը մարդիկ վաղուց հեռացրել են բակից: Տխուր հուշեր` նրբորեն տանջող, առանց որոնց Բենիկ Ստեփանյանը չէր գրի իր «Որպես տանջող հուշը»: Ու քանի տող, քանի գիրք կգրի, ոչ ոք չի կարող ասել: Բայց որ արել է առաջին ամենակարևոր քայլը Բանաստեղծությանը մոտենալու ճանապարհին, արդեն ակնհայտ է: Նաև զգում եմ, որ նրա ներկայությամբ ևս կթարմանա մեր վերջին շրջանի բանաստեղծությունը: Փոքրիկ, բայց շատ կարևոր այս տարածքում ներկայացնում եմ Բենիկ Ստեփանյանի մոտ հինգ տասնյակի հասնող բանաստեղծություններից երկուսը միայն, որ այնքան տարբեր են իրարից…
Բենիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ
Բաբելոնյան
աշտարակաշինության
ժամանակ,
երբ
Աստված
զայրացավ,
շատերը
չընկճվեցին`
փորձելով սովորել
այլոց
լեզուները.
ոչինչ չստացվեց:
Հազարամյակներ անցան…
Եկան
նոր
կառուցողներ`
փորձառու,
տասնյակ
լեզուներ
իմացող:
Չի պահպանվել,
սակայն,
աշտարակից ոչինչ,
անգամ` հետքերը…
Չկա
նմանատիպ
աշտարակաշինության
նոր
նախաձեռնություն.
հաստատ,
ժամանակն է’
խառնելու
բոլոր-բոլոր
լեզուները,
ստեղծելու
մեկ
ընդհանրական…
Չէ՛,
կխառնվի
մտածողությունը`
լեզվամտածողությունը:
Արդեն քանի տասնամյակ
մարդիկ
տիեզերանավերով
թռչում են
մեր
մոլորակից
դուրս`
առանց
Աստծուն
տեսնելու
ցանկության…
ՄՆԱ
Անավարտ մնաց
եռացող գործը
մթնող օրվա հետ…
Առջևում
գիշերն էր`
դյութառատ անչափ…
Անթաքույց դյութվող լուսինը
աչքով էր անում`
մնա.
կարթնանամ հայացքիդ ներքո.
մնա…
* Արվեստի կանոններով (լատ.)
<>. գեղեցիկ տող սիրո մասին, որ հուսադրում է.և որն էր այս պատկերի ինքնատիպությունը?
Անկեղծ ասած ինձ հեչ չհուսադրեց ոչ այս բանաստեղծը, ոչ էլ քննադատի այդքան մեծ ջանքերը` սիրուն խոսքերի ներքո ներկայացնելու հերթական միջակ բանաստեղծին:
Զարմանալի է … Նախ ես մեկ տարի անց եմ նկատել այս դիլետանատ մեկնանաբանությունը: Երբ գրվում է ՛՛գեղեցիկ տող, որ հուսադրում է՛՛, դա շարունակություն ունի՝ ինչու է հուսադրում, դրա համար պիտի կարդալ հաջորդ միտքը: Եվ շատ վատ է, որ միտումնավոր փորձ է արվում ՛՛վնասել՛՛ գրականություն մտնողին: Չարակամությու՞ն է, տգիտությու՞ն է, թե՞ ավելի վատ բան … Կարծիք է հայտնում մեկը, ով անծանոթ է գրական աշխարհին, ում անունը ոչինչ չի ասում, մանավանդ որ չի կարդացել մյուս գործերը և դույզն-ինչ պատկերացում չունի կարծիք հայտնելու մշակույթից: եվ զարմանալի է դարձյալ մեկ բան ևս. անհետացել է այստեղ գրված իմ առաջին մեկնաբանությունը, որտեղ շնորհակալություն եմ հայտնել ՛՛Գրական թերթին՛՛:
Հարգելի Անի, Ձեր ոչ մի մեկնաբանություն չի անհետացել: Հաստատել ենք ինչ մեկնաբանել եք: