Մարտի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ Գրական հիմնադրամների միջազգային ընկերակցության (ԳՀՄԸ) կոնֆերանսը

Մարտի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ Գրական հիմնադրամների միջազգային ընկերակցության (ԳՀՄԸ) կոնֆերանսը, որին Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցեցին ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, Համահայկական գրական հիմնադրամի նախագահ Լևոն Բլբուլյանը, ՀԳՄ ռուսալեզու գրողների բաժանմունքի ղեկավար Ս. Մուրադյանը, ՀԳՄ թարգմանական գրականության բաժանմունքի ղեկավար Շ. Մկրտչյանը: Կոնֆերանսը քննարկեց և հաստատեց ԳՀՄԸ ղեկավարության հաշվետվությունը անցած հինգ տարիների ընթացքում Ընկերակցության կատարած աշխատանքների վերաբերյալ, ԳՀՄԸ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները:
Տեղի ունեցան ԳՀՄԸ ղեկավար մարմինների ընտրություններ: Ընկերակցության նախագահության նախագահ և տեղակալ վերընտրվեցին համապատասխանաբար Ստ. Կունյաևը և Ի. Պերեվերզինը:
ԳՀՄԸ նախագահության անդամ ընտրվեց նաև Համահայկական գրական հիմնադրամի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։