ՀԳՄ նախագահի թեկնածուների ծրագրային դրույթներ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Էդվարդ ՄիլիտոնյանԹեկնածությունն առաջադրել են՝
Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հենրիկ ԷԴՈՅԱՆ
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
Մելս ՍԱՆԹՈՅԱՆ

Շարունակելու եմ ստեղծագործական և սոցիալական հարցերի ուղղությամբ նախորդ տարիներին գնահատված դրական աշխատանքը, հիմնվելով կոլեգիալ գործունեության սկզբունքի վրա:

Ստեղծագործական և կազմակերպչական հարցեր
– Նպաստել ՀԳՄ անդամների նոր գրքերի հրատարակմանը: Առավել արդյունավետ դարձնել ՀԳՄ հրատարակչության և տպարանի հնարավորությունները:
– Ընդլայնել գրական մամուլին տրվող պետական աջակցության սահմանները: Համահայկական գրական հիմնա­դրամի նոր մարաթոնից և այլ ուղիներով կուտակված գումարներից (հատուկ հոնորար վճարելու համար) գումար տրամադրել գրական մամուլին:
– Շարունակել թարգմանական ծրագրերի իրագործումը:
– Կարևորել համացանցի դերը, հրավիրել համակարգչային լավագույն մասնագետների և մենեջմենթի նորագույն մեթոդներով նպաստել գրողների և նրանց ստեղծագործությունների մասսայականացմանը:
– Գրատարած ցանցի ընդլայնման համար ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների հետ մշակել համատեղ գործողության ծրագիր:
– Գրքի միջազգային ցուցահանդեսներին և գրական փառատոներին մասնակցելու համար գործուղել գրողների:
– Էլեկտրոնային և այլ զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնել գրական հաղորդաշարերի ծրագրեր, գրական էջեր:
– Նպաստել համահայկական գրական մրցանակների հիմնադրմանը, ներկայումս գործող մրցանակների անվանակարգերի ընդլայնմանն ու մրցանակային ֆոնդերի մեծացմանը:
– Երիտասարդ գրողներին ներգրավել ստեղծագործական և կազմակերպչական բոլոր գործերում: Նրանց համար կազմակերպել աշխարհի և Հայաստանի լավագույն գրողների վարպետության դասեր:
– Մշտապես պայքարել գրողների հեղինակության և այլ իրավունքների պաշտպանության համար:
– Ներկայացնել առաջարկություն գրքերի հրատարակման պետական պատվերի և աջակցության ծրագրերում Հայաստանի, Սփյուռքի և Արցախի գրողների հրատարակման ենթաբաժիններն ընդլայնելու համար:

Սոցիալական հարցեր
– Պահպանել և առաջիկայում ընդլայնել ՀԳՄ ստեղծագործական տներից Գրողների միության անդամների անվճար օգտվելու օրերի քանակը: Այդպիսի իրավունք տրամադրել նաև ՀԳՄ ոչ անդամ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացած և այլ խոստումնալից երիտասարդներին:
– 2014 թ. գարնանը կազմակերպել Համահայկական գրական հիմնադրամի հերթական մարաթոն, որի ընթացքում գոյացած գումարից որոշակի մաս տրամադրել գրողների հանգստի, գործուղումների և այլ հարցերի լուծմանը:
– Շարունակել համագործակցել «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի հետ, սակայն առաջարկել և ձգտել բնակարանային վարկերի տոկոսների նվազեցմանը:
– Օժանդակել Շիրակի գրական բաժանմունքի համար շինություն հիմնելու նպատակով ՀԳՄ միջոցներով գնված հողակտորի վրա շենքի կառուցմանը: Նպաստել մարզային մյուս բաժանմունքների շենքային և այլ հարցերի լուծմանը:
– Նպաստել ՀԳՄ չաշխատող անդամների աշխատանքի տեղավորմանը:
– Առաջարկվել է և առաջիկայում կքննարկվի ՀԳՄ անդամներին կառավարության կողմից սոցիալական փաթեթի տրամադրման հարցը, որի միջոցով գրողները կստանան բժշկական ապահովագրություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։