Գագիկ Դավթյանի բանաստեղծությունները բուլղարերեն

downloadԲուլղարական «Литературен свят» («Գրական աշխարհ») էլեկտրոնային հեղինակավոր ամսագիրը (տես` www.literaturensviat.com. կայքէջը) 2014-ի մարտյան թողարկման մեջ «Духовно въплъщение» («Ոգեղեն մարմնացում») խորագրի ներքո հրապարակել է Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների ծավալուն շարքը բանաստեղծի լուսանկարով և կենսագրական տեղեկություններով: Շարքը ռուսերենից թարգմանել է անվանի բանաստեղծ և գեղանկարիչ, «Պոեզիա» անվանակարգում Բուլղարիայի Ազգային մրցանակի դափնեկիր Ռոման Կիսյովը, ում ստեղծագործությունները թարգմանված են շուրջ երկու տասնյակ լեզուներով, այդ թվում՝ առանձին գրքերով` խորվաթերեն, մակեդոներեն, բենգալերեն: Հիշեցնենք, որ Պոեզիայի միջազգային բազմաթիվ փառատոների մասնակից բուլղար բանաստեղծը Ադրբեջանում հայտարարված է անցանկալի անձ (persona non grata)` 2012 -ին Պոեզիայի Արցախյան առաջին միջազգային փառատոնին մասնակցելու համար:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։