…Պահանջվող բռնագանձումը
Հակակոռուպցիոն դատարանում քննվող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, որը, ի թիվս այլնի, ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն, 14 շարժական գույք, շուրջ 1 միլիոն 451 հազար ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:
…Եվ հարցը
Գագիկ Խաչատրյանը այսքանը ինչո՞ւ, ինչպե՞ս է «կուտակել» և քանի՞ սերունդների համար…
…Անսպասելի առաջարկը
«Եթե Հայաստանը (հայերը) համարում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։
Բայց արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչինչ ոչ մեկին չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի ինչ-որ ռուսական ռազմական բազա, ապա մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
…Եվ սպասելի պատասխանը
«Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
…Վրիպակը
Պրահայում՝ CEVRO համալսարանում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պարզաբանել է. «Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»:
