Եղեգնահավն ինչ սիրո՜ւն է,
Ինչ նրբիկ ու գույնզգույն է․
Կարմրակտուց, ծայրը՝ դեղին,
Ինքը՝ կապույտ, սևը՝ թևին,
Ու սպիտակը՝ նրա պոչին,
Թևերի տակ, անգամ դնչին։
Ու քայլում է եղեգնահավն
Էն սև ճահճին՝
Իր բաց կանաչ տոտիկներով
Ու ձո՛ւ դնում պուտիկներով։
Եղեգնահավն ինչ սիրո՜ւն է,
Ինչ նրբիկ ու գույնզգույն է․
Կարմրակտուց, ծայրը՝ դեղին,
Ինքը՝ կապույտ, սևը՝ թևին,
Ու սպիտակը՝ նրա պոչին,
Թևերի տակ, անգամ դնչին։
Ու քայլում է եղեգնահավն
Էն սև ճահճին՝
Իր բաց կանաչ տոտիկներով
Ու ձո՛ւ դնում պուտիկներով։