Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Եվս մեկ տա­րի գու­մար­վեց «Գ­րա­կան թեր­թի» պատ­մութ­յա­նը, որն սկիզբ առ­նե­լով 1932-ին և­ անց­նե­լով տա­րա­կերպ ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի մի­ջով` օ­րեր անց իր է­ջե­րին կգրի 2026 թվա­կա­նը: Անց­նող տա­րին հա­կա­սա­կան էր, դժվա­րին, հույ­սով ու հու­սալ­քութ­յամբ, խա­ղա­ղութ­յան՝ դեռևս ե­րե­րուն, բայց բաղ­ձա­լի ներ­կա­յութ­յամբ, հա­սա­րա­կութ­յան եր­կատ­վա­ծութ­յամբ… Թե որ­քա­նով է թեր­թը ար­ձա­գան­քող ու վա­վե­րագ­րող ե­ղել, կդա­տի ըն­թեր­ցողն ու, ի­հար­կե, ժա­մա­նա­կը:
Իսկ մեր ե­րի­տա­սար­դա­կան ե­ռամս­յա գրա­կան թեր­թի՝ «Գ­րե­թեր­թի» հե­տա­գա լի­նե­լիութ­յան դա­տավ­ճի­ռը վեր­ջերս կա­յաց­վեց՝ 2026 թվա­կա­նի «Ոչ պե­տա­կան մա­մու­լի հրա­տա­րա­կում» ծրագ­րի շրջա­նա­կում դրա­մաշ­նորհ ստա­ցող ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ցան­կից դուրս թող­նե­լով: Ին­չո՞ւ՝ դա­տավ­ճիռ: Ո­րով­հետև պե­տութ­յան կող­մից ցու­ցա­բեր­վող ա­ջակ­ցութ­յունն էր հնա­րա­վո­րութ­յուն տա­լիս պար­բե­րա­բար հրա­տա­րակ­վել (ա­յո՛, փոքր տպա­քա­նա­կով, ա­յո՛, ան­գամ ձրի բա­ժա­նե­լով, ո՞ւմ հա­մար գաղտ­նիք չէ, որ դժվա­րին ժա­մա­նակ­ներ են հատ­կա­պես մշա­կույ­թի, գրա­կան մա­մու­լի հա­մար, և­ ո՞վ, ե­թե ոչ պե­տութ­յու­նը պի­տի ան­խա­թար պա­հի այդ մա­մու­լի ըն­թաց­քը մինչև լավ օ­րեր), դառ­նալ հար­թակ միա՛յն ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, որ­տեղ ոչ միայն տպագր­վում են, այլև ձեռք են բե­րում փոր­ձա­ռութ­յուն, որ­տեղ կա­յա­ցու­մի ա­զա­տութ­յու­նը ներ­դաշ­նակ է բա­ռի ու գրի նկատ­մամբ լրջմտութ­յան հետ, քան­զի նրանց հա­վա­քագ­րո­ղը գլխա­վոր խմբա­գիր Գուր­գեն Խանջ­յանն է, մեր օ­րե­րի Գ­րո­ղը:
2006 թվա­կա­նից է սկիզբ ա­ռել «Գ­րե­թեր­թը» և­ ար­ժա­նա­պատ­վո­րեն է անց­նում իր ճա­նա­պար­հը, ա­ռա­ջին տա­րի­նե­րին տպագր­վող հե­ղի­նակ­նե­րի մեծ մասն այ­սօր մեր գրա­կան ըն­թաց­քի նշա­նա­յին դեմ­քեր են, ին­չը նշա­նա­կում է՝ խմբագ­րա­կազ­մին հա­ջող­վել է տես­նել-գնա­հա­տել-ոգ­ևո­րել, ին­չը վկա­յում է՝ ե­րի­տա­սար­դա­կան թեր­թի ա­ռա­քե­լութ­յու­նը ի­րա­կա­նաց­ված է: Ե­կող տա­րին հո­բել­յա­նա­կան է «Գ­րե­թեր­թի» հա­մար, և ն­ման նվեր-ա­նակն­կալ են ա­րել հանձ­նա­ժո­ղո­վի հար­գար­ժան ան­դամ­նե­րը, իսկ պար­զա­բա­նում՝ ին­չո՛ւ են հան­գել նման եզ­րա­կա­ցութ­յան, գլխա­վոր խմբագ­րին չի ներ­կա­յաց­վել: Իսկ նա վստահ է՝ խնդի­րը թեր­թի բո­վան­դա­կութ­յու­նը չէ. «Եր­ևի պատ­ճառն ինձ հետ է կապ­ված՝ եր­կու ան­գամ ընդ­դի­մա­դիր թե­մա­նե­րով ինչ-որ հար­ցազ­րույց­ներ եմ տվել… հի­մա ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ տես­նում եք` ինչ ի­րա­վի­ճակ է. պա­տե­րազմ է փաս­տո­րեն»,- սա նրա հրա­պա­րա­կա­յին կար­ծիք-մե­ղադ­րանքն է (arm.sputniknews.ru, 04.12.2025):
Ու քա­նի դեռ մյուս կող­մը չի ար­ձա­գան­քել նրա հրա­պա­րա­կա­յին խոս­քին, Գուր­գեն Խանջ­յա­նի կար­ծի­քը միակն ու հա­վաս­տին է: Իսկ «Գ­րե­թեր­թի» հե­ղի­նակ­նե­րին, ըն­թեր­ցող­նե­րին, ի­րենց գոր­ծին նվիր­ված խմբագ­րա­կազ­մին շնոր­հա­վո­րե­լով Ա­մա­նորն ու Սուրբ Ծ­նուն­դը՝ սպա­սում եմ 2026-ի հու­լի­սի 1-ին, երբ հին ու նո­րե­րով, մեծ ու փոք­րե­րով կնշենք մեր սի­րե­լի թեր­թի 20-ամ­յա­կը հեր­թա­կան ու հո­բել­յա­նա­կան հա­մա­րով:
Հ.Գ. Իմ զանգ-հարց­մա­նը ի պա­տաս­խան՝ նա­խա­րա­րութ­յան աշ­խա­տա­կիցն ա­ռա­ջար­կեց դի­մել գրա­վոր, ին­չը ես կա­նեմ: Հու­սամ, մինչև հուն­վա­րի 30-ը, երբ կտպագր­վի «Գ­րա­կան թեր­թի» 1-ին հա­մա­րը, և՛ իմ նա­մա­կը տեղ կհաս­նի, և՛ պա­տաս­խա­նը կստա­նամ ու կտե­ղե­կաց­նեմ մեր ըն­թեր­ցող­նե­րին: