Հայաստանի Գրողների միութեան կենտրոնը եւ այլ սեփականութիւնների առգրաւման յայտարարութիւն

Մեծարգոյ Պրն. Էդւարդ Միլիտոնեան
Նախագահ Հայաստանի
Գրողների Միութեան
եւ Յարգարժան Վարչութեան Կազմ

Այսու Իրանահայ Գրողների միութեան վարչութիւնը իր անդամների ու ողջ գրասերների անունից, չեղեալ եւ անիրաւացի է համարում Հայաստանի իշխանութեան կատարած յայտարարութիւնը՝ Հայաստանի Գրողների միութեան կենտրոնը եւ այլ սեփականութիւնների առգրաւման յայտարարութիւնը:
Հայաստանի Գրողների միութիւնը, հայ մշակոյթի եւ հայապահպանման այն հիմնասիւներից է, որին պէտք է ակնածանքով վերաբերւել եւ չխաթարել միութեան վարկը եւ նրա սեփականութեան արժեքը:
Յուսանք, որ կատարւած բողոքների լոյսի ներքոյ, կը հանգուցալուծւի այս կարեւոր խնդիրը՝ դատարանների նիստերում:
Կանխայայտ յաջողութեան մաղթանօք:
Յարգանօք՝
Իրանահայ Գրողների Միութեան
(ԻԳՄ) Վարչութիւն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։