ԴԱՏԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23,
հեռ. +37410-494-807/218/
ԴԴ-9
28.11.2024 թ.

Երրորդ անձ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը
(ք. Երևան, Բաղրամյան 3)

Ուղարկվում է թիվ ՎԴ/3930/05/24 վարչական գործով «Ապացույց պահանջելու և դատական ակտի հրապարակման օրը փոփոխելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ 28.11.2024 թ. որոշումը:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՈՐՈՇԵՑ
ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել սույն որոշումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Դատարան ներկայացնել Սևանի շրջսովետի գործկոմի 1965 թ. oգոստոսի 5-ի թիվ 16-ի նիստի արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թ. սեպտեմբերի 10-ի օրենքը և «Հայաստանի գրողների միություն» Սևան ստեղծագործական տան անվամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 1999 թ. փետրվարի 26-ին կատարված իրավունքի պետական գրանցումը հավաստող փաստաթղթում վկայակոչված ՀՀ կառավարության մայիսի 21-ի թիվ 311 որոշումը:
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում «Հայաստանի գրողների միություն» Սևան ստեղծագործական տան 1999 թ. փետրվարի 26-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը փոփոխել:
Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Datalex.am» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 2025 թվականի հունիսի 3-ին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։