ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐ

Վրաստանում կյանքից հեռացել է բազմավաստակ թարգմանիչ, ՀԳՄ անդամ, հայ-վրացական գրական առնչությունների երախտավոր, ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակի, ՀՀ Մովսես Խորենացի մեդալի, Վրաստանի «Պատվո նշան» շքանշանի, Մաչաբելիի անվան մրցանակի դափնեկիր ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐԸ։ Նա հեղինակ է բազմաթիվ թարգմանական գրքերի։ Հայերենից վրացերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլ հայ գրողների ստեղծագործություններից։
Հայաստանի գրողների միությունը ցավակցում է Գիվի Շահնազարի հարազատներին և գրչակից ընկերներին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։