ԳՐողների անուններով փողոցներ են անվանակոչվել

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ.
1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Զաքարիա Քանաքեռցու փողոցի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտից, հատում Քանաքեռի 4-րդ փողոցը, հասնում Ծարավ Աղբյուրի փողոց), անվանակոչել հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի անվամբ` «Պերճ Զեյթունցյան փողոց», «Պերճ Զեյթունցյան փողոց, 1-ին նրբանցք»:
2. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 3-րդ փողոցը (սկսվում է Քանաքեռի 6-րդ փողոցից, հասնում Քանաքեռի 2-րդ փողոց), անվանակոչել հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի անվամբ` «Աղասի Այվազյան փողոց»:
3. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 8-րդ փողոցը (սկսվում է Ծարավ Աղբյուրի փողոցից, հասնում Քանաքեռի 12-րդ փողոց) անվանակոչել հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի անվամբ` «Ղուկաս Սիրունյան փողոց»:

2024 թ. փետրվարի 13, Երևան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։