Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / ՈՐՊԵՍ ՕՐՀՆԱՆՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ

Բոլոր կրոններում և շատ հին ժամանակներից հավատացել են օրհնանքի ուժին: Դրան հավատում էր նաև հայ
ժողովրդի պաշտելի Հովհաննես Թումանյանը, այլապես չէր գրի «Հին օրհնություն» բանաստեղծությունը:
Որպես օրհնանք բոլոր հայերին՝ մաղթում եմ ֆիզիկական առողջություն, հոգու կորով ու աշխատանքային
եռանդ:
Այս մի քանի պարտվողական տարիներին թող փոխարինեն ստեղծագործական աշխատանքի խաղաղ տարիները:
Այլևս հերիք է. չտեսնենք որդեկորույս մայրերի սրտակեղեք ողբը: Բոլորս ազգովին, անկախ հասարակության
մեջ ունեցած դիրքից ու նյութական հնարավորություններից, շրջվենք դեպի Աստվածաշնչի 10
պատվիրանները: Դրանով մեր երկիրը հաստատ կհզորանա: Հայ գրողներն ու գրականագետները թող ունենան
ցանկալի ներշնչում, գրեն այնպիսի գործեր, որ դրանք թարգմանվեն աշխարհի տարբեր լեզուներով ու բոլորին
ներկայացնեն հայի օրինակելի գծերը: Գրողն, ի վերջո, երջանիկ է իր ստեղծածով, որով օգնում է ամրապնդել
ազգի ոգին, մարդկության ոգին: Որպես վերջին մաղթանք` բոլորին հղում եմ Ռափայել Պատկանյանի «Նոր
տարի» բանաստեղծության հետևյալ խորիմաստ տողերը.
Երնե˜կ, թե այս նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։