Սամվել ԿՈՍՅԱՆ / ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆԾԱՆՈԹ ԴԵՄՔԸ

Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ Ամանորի գիշերը Քյոլնում և գերմանական այլ քաղաքներում փախստականների և ներգաղթյալների կողմից կանանց վրա զանգվածային հարձակումները հիշեցնում են Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տարածված «Թահարուշ գամեա» (բռնաբարիր ամբոխի մեջ) խաղը, երբ մի քանի տղամարդ շրջապատում են կնոջը, իսկ մյուսները շեղում են ականատեսներին: Սակայն փախստականներն այդ խաղն իսկական սեքս-սաֆարիի են վերածել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրամիության այլ երկրներում: Տեղական ոստիկանական բաժանմունքներում բազմաթիվ են բողոքները կանանց բռնաբարությունների, նրանց նկատմամբ սեռական ոտնձգությունների առնչությամբ: Իսկապես, ներգաղթյալ տղամարդկանց մեծամասնությունն ավելի ավարառու է հիշեցնում, քան տառապյալ: Եվրոպացիները տագնապած են: Փախստականների ընդունման Եվրոպայի կենտրոններից մեկի աշխատակցուհու վկայությամբ. «Նրանք չափից դուրս շատ են պահանջում: Պահանջում են բնակարան ու մեքենա և միանգամից լավ աշխատանք: Երբ փորձում ես բացատրել, որ այդ ամենը հնարավոր չէ, անմիջապես ագրեսիվ են դառնում՝ սպառնալով գլուխդ կտրել»: Շվեդիայում ներգաղթյալը իսկապես դանակահարել է 22-ամյա աշխատակցուհուն: Փախստականները բռնաբարում են նաև անչափահասների, եվրոպական քաղաքներում երկրաչափական պրոգրեսիայով աճել է գողությունների ու բռնարարքների թիվը: Ներգաղթյալները ոչ թե խնդրառու, այլ հանդուգն ու աներես պահանջատերեր են՝ ոտնահարելով եվրոպական քաղաքակրթության տարիներով մշակված կանոնները: Մշակույթների հակադրությունն ակնհայտ է, ինչի հետևանքներն աղետալի են առօրյայում և սարսափազդու` հասարակական հարաբերությունների ոլորտում: Գերմանացիները նույնիսկ նկարահանել են, թե ինչպես է ներգաղթյալը զուգարանի վերածում մետրոյի մարդաշատ վագոնը: Մեծացել են ահաբեկչության ռիսկերը, ճիգերը՝ գուշակելու ներգաղթյալների մեջ իսլամիստների քանակը: Այս համատեքստում անընդունելի և փոքր-ինչ անբարոյական է այս իրավիճակը համեմատել 1915 թ. Եղեռնից մազապուրծ հայերի տեղահանության հետ, ովքեր չեն փորձել հակադրվել իրենց հանգրվանած երկրների օրենքներին ու ավանդույթներին, այլ ինտեգրվելով այդ երկրների բարոյական և քաղաքակրթական արժեքներին, փորձել են սեփական ուժերով բնավորվել, իրենց ներդրումն ունենալ այդ երկրների տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքում, միաժամանակ պահպանելով իրենց ազգայինն ու հայկականը: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: 1,2 մլն ներգաղթյալների հանկարծակի մուտքը Եվրոպա, ըստ Եվրահանձնաժողովի հայտարարության, խոշորագույն ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր: Արդեն իսկ կարծիքներ են շրջանառվում, որ համապատասխան միջոցառումներ չիրականացնելու պարագայում Եվրոպային աղետալի հետևանքներ են սպասվում: Եվրոպան ջղաձգված է, տագնապած և փորձում է հնարավորինս քիչ կորուստներով դուրս պրծնել սարդոստայնից: Ներգաղթյալների մուտքը կասեցնելու նպատակով նույնիսկ համաձայն է Թուրքիային Եվրամիությանը անդամագրել, այդ նպատակով 3 միլիարդ տրամադրելով, թեև Թուրքիան շարունակում է փախստականներին ուղղորդել Եվրոպայի կողմը: Շենգենյան գոտու տարածքում` «ներքին սահմանների վերահսկողություն» օրենքի շրջանակներում Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, անկախատեսելի իրադրություններով պայմանավորված, փորձում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը, երբեմն նախընտրելով միջսահմանային պատերի ստեղծումը, դադարեցնում կամ նվազեցնում են միմյանց հաղորդակից երկաթուղային և օդային չվերթները: Այս զգուշավոր, կանխարգելիչ տրամադրությունն իշխող է Եվրամիության համարյա բոլոր երկրներում: Թե ինչքանով Եվրոպային կհաջողվի հաղթահարել ճգնաժամը, առայժմ դժվար է գուշակել, հաշվի առնելով, որ փախստականների հոսքը շարունակվում է: Միաժամանակ դժվար է հավատալ, որ փախստականներին Եվրոպա տեղափոխող մաքսանենգները կարող են հեշտությամբ հրաժարվել նման շահավետ` յուրաքանչյուր ներգաղթյալի համար 3-6 հազար դոլար, վաստակից: Սակայն եվրոպացիների պայքարն ինչով էլ ավարտվի, կասկածիծ դուրս է, որ նախկին օրինակելի, անվտանգ ու սիրելի Եվրոպան այլևս չկա ու չի լինի: Բոլորովին ուրիշ տրամադրություններ են թևածում ֆրանսիական ու բելգիական, շվեդական ու գերմանական և Եվրոպայի մյուս քաղաքներում, ինչը լուրջ առիթ է՝ մտորելու աշխարհի ուժեղների սխալների շուրջ, որոնց պատճառով ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի դիմագիծն է աղավաղվում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։