«Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության 30-ամյակին նվիրված հանդիսություն

 

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հունիսի 30-ին տեղի ունեցավ Արևելյան Ամերիկայի Կիլիկիո Թեմի «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության 30-ամյակին նվիրված հանդիսություն:

Բազմաթիվ անհատներ խոսեցին կազմակերպության բարեգործական օժանդակության մասին: Ելույթ ունեցավ նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ներկայացրեց ՀԳՄ-ի և «Մեծն Ներսես»-ի համատեղ «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխության արդյունքները: Նա նշեց նաև ժամանակակից գրականությանը օժանդակելու կարևորությունը:

Էդ. Միլիտոնյանը շնորհավորեց Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանին, շնորհակալություն հայտնեց «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպությանը համագործակցության համար՝ կարևորելով մրցույթն ավանդական դարձնելու և ապագա համագործակցության գաղափարը:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։