«Արդի հայ դրամատուրգիան» միջազգային փառատոնում

 

Սանկտ Պետերբուրգում Բրյանցևի XXIV թատերական միջազգային հեղինակավոր փառատոնի շրջանակում տեղի ունեցան դրամատուրգիական լաբորատորիաներ, կլոր սեղաններ, դասախոսություններ: Դասախոսություններից մեկը նվիրված էր Հայաստանի «Արդի հայ դրամատուրգիային ու թատրոնին», որը ներկայացնելու համար հրավիրվել էր բան. գիտ. թեկնածու, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը: Նա անդրադարձել է արդի հայ դրամատուրգիային, հատկապես «բեմադրվող հեղինակներին», թատերագրական միտումներին, ժանրային համակարգին, պիեսների ենթաժանրերով հարուստ լինելու փաստին, նշվել է «Դրամատուրգիա» հանդեսի, նրա հիմնադիր-խմբագիր Կարինե Խոդիկյանի արած աշխատանքի, ինչպես և դրամատուրգիական նրա նորաստեղծումների և այլնի մասին: Ենթաժանրային հարուստ պատկերը ներկայացնելիս անդրադարձ է եղել Գուրգեն Խանջյանի, Կարինե Խոդիկյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Սամվել Կոսյանի, Սամվել Խալաթյանի, Սառա Նալբանդյանի, Անուշ Ասլիբեկյանի, Ռուբեն Մարուխյանի և այլ թատերագիրների դրամաներին: Որքան էլ նախապատվությունը տրվում է արտասահմանյան դրամատուրգիային, այնուամենայնիվ կան բեմադրիչներ, որոնք բեմադրում են հայ հեղինակների գործեր (Ռուբեն Բաբայան, Հակոբ Ղազանչյան, Նարինե Գրիգորյան, Դավիթ Հարությունյան, Սարգիս Մանուկյան և այլք): Էլֆիք Զոհրաբյանն արժանացել է դիպլոմի, իսկ վերադարձին՝ Վանաձորի քաղաքապետ Ա. Փելեշյանի շնորհակալագրին՝ Հայաստանը բարձր մակարդակով միջազգային փառատոնում ներկայացնելու համար:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։